NASA-ն ցուցադրել է, թե ինչ է երևում և լսվում Լուսնից մոտ 40,000 կմ/ժ արագությամբ Երկիր վերադարձող Orion տիեզերանավում (տեսանյութ)

26 դեկտեմբերի, 2023  22:23

Artemis-1 առաքելությունից մեկ տարի անց NASA-ն ցուցադրել է, թե ինչ է երևում ու տեղի ունենում Orion տիեզերանավի ներսում, երբ այն Լուսնից վերադառնում էր Երկիր: Artemis-2 առաքելության շրջանակում Orion-ը տիեզերագնացներին Երկրից կհասցնի Լուսնի ուղեծիր, իսկ հետո նրանց կվերադարձնի մոլորակ: Տիեզերանավը շարժվում է մոտ 40,000 կմ/ժ արագությամբ և Երկիր իջնելու ժամանակ կարող է տաքանալ մինչև 2760 °C։ Տեսախցիկները ֆիքսել են տիեզերանավում լսողական և տեսողական զգացողությունները։

Մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել Artemis-2 առաքելության ծրագրված մեկնարկին, NASA-ի անձնակազմն արդեն սկսել է պատրաստվել պատմական ճանապարհորդությանը: Յուրաքանչյուր առաքելության հետ մեկտեղ ավելացվում են այն կարևորագույն փուլերը, որոնց NASA-ն նախատեսում է հասնել: Օրինակ՝ եթե Artemis-1-ի ժամանակ Orion տիեզերանավն առանց անձնակազմի թռավ Լուսնի շուրջը և վերադարձավ Երկիր, ապա Artemis-2-ի ժամանակ տիեզերանավն անձնակազմով պետք է թռչի Լուսնի շուրջը այլ ուղեծրով և հետո վերադառնա Երկիր:

NASA-ORION-ARTEMIS.800.jpg (177 KB)

Ինչպես SpaceX-ի Crew Dragon-ի դեպքում, NASA-ի Artemis-1 առաջին թռիչքի շրջանակում NASA փորձարկել է Orion տիեզերանավը ապագայում անձնակազմի փոխադրման համար: Այժմ տիեզերագնացները պատրաստվում են շրջագայության Լուսնի շուրջ. Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Կոխը և Ջերեմի Հանսենը դեկտեմբերն անցկացրել են վայրէջքից հետո տիեզերանավից վթարային ելքի վարժություններ կատարելով:

Orion տիեզերանավը կառուցված է այնպես, որ կարողանա դիմակայել ծայրահեղ արագություններին և արտաքին ուժերին, որոնց պետք է ենթարկվի Լուսնից վերադառնալիս: Այդ ցուցանիշները սովորաբար ավելի բարձր են և ավելի մեծ, քան անձնակազմի և բեռնատար տիեզերանավերի դեպքում է, որոնք թռչում են Միջազգային տիեզերակայան:

Բացի դրանից, Orion-ը նորարարական հատուկ մանևր է կատարում մթնոլորտ մտնելու և դրա արագությունը նվազեցնելու համար։ Այս մանևրի ընթացքում Orion-ը կարծես «սուզվում» է Երկրի մթնոլորտում, այնուհետև կրկին բարձրանում է: Սա տիեզերանավին թույլ է տալիս բարելավել վայրէջքի ճշգրտությունը, ջերմային վահանի աշխատանքը և նվազեցնել գերբեռնվածությունը, որը տիեզերագնացները կզգան Երկրի մթնոլորտ մտնելիս:

NASA-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է տիեզերանավը վերադարձի ճանապարհին դանդաղ կողմնորոշվում ճիշտ վայրէջքի համար: Երկրի մակերեսին մոտենալուն պես պարկուճը պարուրվում է պլազմայի մեջ, և տեսանյութում լսվում է անցնող օդի և դրա հարվածների ձայնը։ Ի տարբերություն սովորական ինքնաթիռի թռիչքի, իր վայրէջքի ընթացքում Օրիոնը նաև մի քանի անգամ կտրուկ փոխում է կողմնորոշումը:

Տեսանյութում լսվում է են նաև ուժեղ հարվածներ պարաշյուտների բացվելուց առաջ, որոնք կրկնվում են, երբ բացվում են հիմնական պարաշյուտները։ Պարաշյուտների բացվելուց հետո տիեզերանավը դառնում է համեմատաբար «հանգիստ» և ճոճվում օդում՝ նախքան օվկիանոս ընկնելը, ընդորում՝ ձայնային հարվածների հաճախականությունը մեծանում է:

Artemis 2 առաքելությանը նախապատրաստվելիս՝ NASA-ն միացրել է տիեզերանավի սպասարկման և անձնակազմի բաժինները, որոնք կիրականացնեն այս առաքելությունը: Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում նաև լուսնային առաջին ինքնակառավարվող սարքի թռիչքի համար, որը դեպի Լուսին կմեկնի Artemis ծրագրի շրջանակում։ Astrobtic ընկերության ստեղծած Peregrine զոնդի վայրէջքը նախատեսված է հունվարին United Launch Alliance ընկերության Vulcan հրթիռով:


 
 
 
 
  • Արխիվ