Լուսանկարիչը ֆիքսել է Արեգակի վրա հրե մրրիկ, որը 10 անգամ մեծ է Երկրից

25 դեկտեմբերի, 2023  22:24

2022-ի փետրվարի 6-7-ն Արեգակի վրա ձևավորվել է հսկայական հրե մրրիկ, որը մոտ տասն անգամ մեծ է Երկիր մոլորակից: Հայտնի աստղալուսանկարիչ Միգել Կլարոն ֆիքսել է հրե մրրիկն Արեգակի վրա և պատրաստել արագացված տեսանյութ։

Կլարոն այս երևույթը նկարահանել է երկու օր։ Պատկերները ցույց են տալիս, որ պլազմային օղակը հետ ու առաջ է շարժվում է Արեգակի մակերեսի վրայով: Այս գործընթացը հանգեցրել է կորոնալ զանգվածի արտանետման, երևույթ, որի ժամանակ արևային նյութի ամպը մեծ ուժգնությամբ դուրս է մղվում և տարածվում տիեզերքում։

Լուսանկարիչն արել է 692 չմշակված տեսանյութ՝ յուրաքանչյուրը 900 կադր: Ընդհանուր առմամբ նա ստացել է 622,800 կադր՝ 3 ՏԲ ծավալով։ Նա մշակել է դրանց մոտ 22%-ը (138,400 լուսանկար)։ Նրա ստեղծած 4K time-lapse տեսանյութը բաղկացած է 692 տեսանյութից, որոնցից յուրաքանչյուրը չմշակված յուրաքանչյուր տեսանյութից լավագույն 200 կադրերի համադրման արդյունք է։

Կլարոն մանրամասն նկարագրել է պլազմային օղակի չափը, որը նա գնահատել է՝ վերլուծելով պատկերի պիքսելները։ Նրա հաշվարկների համաձայն՝ հրե մրրիկի բարձրությունը 10 անգամ մեծ է Երկրից և տարածվում էր արեգակնային սկավառակի տեսանելի սահմանի շուրջը հազարավոր կիլոմետրերով։

sun  1.jpg (289 KB)

Հրե մրրիկի լուսանկարը Լոնդոնի Գրինվիչի թագավորական աստղադիտարանի կազմակերպած «Տարվա աստղագիտական ​​լուսանկարիչ» միջազգային մրցույթում 2022-ին հաղթել է «Մեր արևը» անվանակարգում:

Այս բացահայտումը ոչ միայն ցույց է տալիս տիեզերական երևույթների վեհությունն ու մասշտաբները, այլև ընդգծում է աստղագիտական ​​լուսանկարչության կարևորությունը դրանց ուսումնասիրության մեջ։ Այսպիսի երևույթների դիտարկումները գիտնականներին հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ արեգակնային ակտիվության բնույթը և դրա ազդեցությունը ինչպես տիեզերական եղանակի, այնպես էլ մեր մոլորակի վրա: 


 
 
 
 
  • Արխիվ