OSIRIS-Rex զոնդը Երկիր է հասցրել աստերոիդի նմուշները, սակայն գիտնականները չեն կարողանում բացել բեռնարկղը

18 դեկտեմբերի, 2023  20:44

Այս աշնանը NASA-ի գիտնականները տոնում էին իրենց հաղթանակը, երբ OSIRIS-REx սարքը Երկիր վերադարձրեց Բենու աստերոիդից (120 միլիոն կմ հեռու է Երկրից) վերցված նմուշները: Անցել է մի քանի ամիս, սակայն գիտնականները դեռ չեն կարողանում բացել պարկուճը, որպեսզի ուսումնասիրեն նմուշները։

Դեռ հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ գիտնականներին չի հաջողվել բացել հիմնական բեռնարկղը։ Մասնավորապես, այն ժամանակ ասվում էր, որ 35 ամրակցող տարրերից մի քանիսը հնարավոր չի եղել բացել սովորական միջոցներով, ինչպես արվել է մյուսների դեպքում։ Այդ օրվանից անցել է գրեթե երկու ամիս, սակայն դեռ ոչ մի արդյունք չկա։

Գիտնականները չեն կարող պարզապես բացել կափարիչը որևէ կոպիտ ձևով, քանի որ դա կհանգեցնի աստերոիդների նմուշների աղտոտմանը: NASA-ի փորձագետներն այժմ մշակում և փորձարկում են նոր գործիքներ, որոնք թույլ կտան նմուշներն անվտանգ դուրս հանել պարկուճից՝ առանց նյութն աղտոտելու:

OSIRIS-Rex 1.jpg (623 KB)

Միևնույն ժամանակ սահմանափակումներ է առաջացնում նաև հերմետիկ խցիկը, որտեղ գտնվում է տարան. այն բավականին փոքր է, և մարդիկ այնտեղ աշխատում են՝ օգտագործելով ինտեգրված հաստ ձեռնոցներ։ Գիտնականներն ակնկալում են, որ «քմահաճ» պարկուճը բացել կկարողանան հաջորդ եռամսյակում։

Նշենք, որ դեռ մինչև պարկուճի բացումը գիտնականներին արդեն հաջողվել է հավաքել մեծ քանակի նյութ, որը եղել է պարկուճի արտաքին մասերում աստերոիդից նշումներ վերցնելու ժամանակ։ Ավելին, ողջ առաքելության նպատակն է հավաքել առնվազն 60 գ քար, սակայն այժմ գիտնականներն ունեն ավելին, քան նախատեսված էր։


 
 
 
 
  • Արխիվ