Նոր բացահայտում՝ աստղային եռակի համակարգերի մասին, որը կփոխի աստղերի էվոլյուցիայի մասին գիտությունը

23 նոյեմբերի, 2023  22:12

Լիդսի համալսարանի գիտնականները բացահայտում են արել, որը ցույց է տալիս, որ աստղային եռակի համակարգերը շատ ավելի տարածված են Տիեզերքում, քան նախկինում ենթադրվում էր: Շատ տարիներ առաջ տեղի էր ունեցել երկակի համակարգերի համատարած բացահայտումը, ինչը, պարզվեց, չափազանց կարևոր էր աստղերի և Տիեզերքի էվոլյուցիայի համար: Հիմա արդեն խոսքը եռակի համակարգերի մասին է, որը, ինչպես նշում են գիտնականները, կտրուկ շրջադարձ է աստղերի ուսումնասիրության մեջ:

Համալսարանի աստղագիտական ​​թիմի նոր տվյալների աղբյուրը եվրոպական Gaia արբանյակի հավաքած աստղաչափական տվյալներն են: Այս սարքը քարտեզագրում է մեր գալակտիկայի աստղային պոպուլյացիան, ինչպես նաև դրանից դուրս որոշ բաներ։ Օգտագործելով Gaia-ի տվյալները՝ հնարավոր է կառուցել աստղային երկնքի եռաչափ դինամիկ քարտեզ և տեսնել յուրաքանչյուր աստղի երթուղին, ներառյալ աստղերի ամենափոքր շեղումները իրենց հետագծերից, որոնք ցույց կտան համակարգում անտեսանելի օբյեկտների առկայությունը՝ սկսած գազային հսկաներից, վերջացրած չհայտնաբերված այլ աստղերով և դրանց մնացորդնեով, օրինակ՝ նեյտրոնային աստղեր։

Աստղագետները նման աղավաղումներ են փնտրել B և Be տեսակի աստղերի հետագծերում: Ենթադրությունը հիմնված է եղել այն փաստի վրա, որ Be աստղերի տարածված գազային սկավառակները (որոնք հիշեցնում են Սատուրնի օղակները) հիմնականում առաջանում են համակարգի ուղեկից ավելի փոքր աստղի զանգվածի դեպի ավելի մեծ աստղը նյութի հոսքի պատճառով:

Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր սցենարներ՝ սկսած մոտ հարաբերությունների առկայությունից, երբ աստղերի հետագծերի աղավաղումները հստակ տեսանելի են Gaia-ի տրամադրած տվյալներում, մինչև հեռավորները, երբ աստղերի հետագծերի տատանումները գրեթե աննկատ են:

Հետազոտողները ենթադրել են, որ եռակի համակարգերի ավելի մեծ աստղերը կլանում են ուղեկից աստղերի զանգվածը, ինչի արդյունքում դրանք դառնում են թույլ և անտեսանելի: Հետևաբար, նրանց գրավիտացիոն ազդեցությունը համակարգի մեծ աստղի վրա դադարել է տարբերվել: Բայց դա չի ժխտում այն ​​փաստը, որ համակարգը եռակի է մնացել և հենց սկզբից էվոլյուցիայի է ենթարկվել այս կերպ:

Եթե ​​դա իսկապես այդպես է, ինչպես ցույց է տալիս նոր հետազոտությունը, ապա աստղերը զարգանում են շատ այլ կերպ, քան պատկերացնում է այսօրվա գիտությունը: Be տեսակի աստղերը համարվում է աստղերի էվոլյուցիայի ուսումնասիրության մի տեսակ փորձադաշտ, և դրանց էվոլյուցիայի մասին ոչ ճիշտ պատկերացումը՝ որպես հիմնականում երկակի համակարգեր, կարող է գիտնականներին սխալ պատկերացում տալ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:


 
 
 
 
  • Արխիվ