Ինչպիսի՞ն կլինի բյուջետային iPhone SE 4-ը․ նոր լուսանկարներ են հրապարակվել

15 նոյեմբերի, 2023  16:15

Apple ընկերությունը դեռ պատրաստվում է iPhone SE 3 բյուջետային սմարթֆոնի հաջորդ սերնդի հեռախոսի՝ iPhone SE 4-ի թողարկմանը, սակայն համացանցում ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հայտնվում դրա մասին։ Այս անգամ յութուբյան AppleTrack ալիքը ցուցադրել է մի շարք ռենդերային լուսանկաներ, որոնք ավելի հստակ պատկերացում են տալիս, թե ինչպիսին կլինի iPhone SE 4-ը:

Աղբյուրի համաձայն՝ iPhone SE 4-ը կստանա iPhone 14-ի ոճով նորացված դիզայն, 6,1 դյույմանոց OLED էկրան, թարմացված 48 ՄՊ տեսախցիկ, Apple A16 SoC չիպ, կորպուսի նոր գույներ և «գերազանց մարտկոց»:

iPhone-SE-4.png (243 KB)

AppleTrack նաև նշում է, որ, ի տարբերություն iPhone 14-ի, նոր սմարթֆոնը ևս կանցնի USB-C միակցիչի, ինչպես iPhone 15-ը: Միևնույն ժամանակ, էկրանի վերևում չի լինի Dynamic Island, այլ՝ սովորական կտրվածք։ Նաև դեռ հայտնի չէ, թե արդյոք սմարթֆոնը կստանա Face ID-ի աջակցություն: Այնուամենայնիվ, ամենամեծ փոփոխություններից մեկը կլինի գործողության կոճակը, որն առաջինն ստացել են iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը այս տարի։

Այս սմարթֆոնի թողարկումն սպասվում է 2024-ից ոչ շուտ, հնարավոր է նաև 2025-ին։ Ակնկալվում է, որ նորույթի գինն ավելի բարձր կլինի, քան $429-ը, որն Apple-ը ներկայումս պահանջում է iPhone SE 3-ի համար։ iPhone SE 4-ը, ըստ ալիքի, հավանաբար կարժենա մոտ $449 կամ $479։

AppleTrack-ը բազմիցս ուրախացրել է հանրությանը Apple-ի ապագա արտադրանքների մասին վաղաժամ արտահոսքերով: Օրինակ` 2022-ի ամռանն այս ալիքը մակետների վրա ցուցադրել էր iPhone 14-ի դիզայնը, իսկ 2021-ի ամռանը տեղեկացրել էր նոր MacBook Pro-ի և Mac Studio-ի մասին նախքան դրանց պաշտոնական թողարկումը։


 
 
 
 
  • Արխիվ