Android-ի ո՞ր տարբերակն է այսօր ամենատարածվածն աշխարհում

3 նոյեմբերի, 2023  22:24

2023-ի հոկտեմբերի տվյալներով՝ Google-ի օպերացիոն համակարգի տարբերակների շարքում առաջատար դիրք է գրավել Android 13-ը, որից օգտվում է այս բջջային օպերացիոն համակարգի բոլոր օգտատերերի 22,4%-ը։

Android Studio-ի տվյալների համաձայն՝ երկրորդ տեղը զբաղեցրել է Android 11-ը, որին բաժին է ընկնում օգտատերերի 21,6%-ը, իսկ երրորդը՝ Android 10-ը, որը տեղադրված է օգտատերերի 16,1%-ի սարքերի վրա։

Android 12-ը և Android 9 Pie-ը զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը՝ 15,8% և 10,5% մասնաբաժնով։ Android-ի ավելի հին տարբերակները, ինչպիսիք են Android 8 Oreo-ն, Android 7 Nougat-ը, Android 6 Marshmallow-ն և Android 5 Lollipop-ը, համապատասխանաբար ունեն 7,3%, 2,6%, 1,9% և 1,4% մասնաբաժին: Android Studio-ի հաշվետվությունում նշված ամենահին տարբերակը Android 4.4 KitKat-ն է, որն ունի 1%-ից պակաս մասնաբաժին:

Հաշվետվությունում չի նշվում Google-ի բջջային օպերացիոն համակարգի վերջին տարբերակի՝ Android 14-ի մասին, քանի որ այն հրապարակվել է վիճակագրական տվյալները հավաքելուց հետո: Android 14-ի մասին հայտարարվել է 2023-ի հոկտեմբերի 4-ին՝ նոր Google Pixel 8 սմարթֆոնների հետ միասին: Թե քանի մարդ է ներկայումս օգտագործում այս տարբերակը, հայտնի կդառնա ավելի ուշ:


 
 
 
 
  • Արխիվ