Ինչո՞ւ չի կարելի iPhone 15-ը լիցքավորել մեքենաների անլար լիցքավորիչներով

1 նոյեմբերի, 2023  10:27

iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max սմարթֆոնների NFC չիպերը կարող են վնասվել որոշ ավտոմեքենաների ներկառուցված անլար լիցքավորիչներն օգտագործելու դեպքում: Այս տեղեկությունը տարածել է MacRumors-ը՝ վկայակոչելով Apple-ի կորպորատիվ հաղորդագրությունը։

Ընկերության նամակում ասվում է, որ խնդիրը նկատվել է վերջին մոդելի BMW և Toyota Supra ավտոմեքենաների մոտ։ Այս մոդելներում անլար լիցքավորման կիրառման հետևանքով NFC չիպի առաջացած անսարքությունները, ըստ ընկերության, ժամանակավոր են։ Սակայն չի նշվում, թե որն է անսարքության պատճառը։

Apple-ը խոստանում է այս խնդիրը ծրագրային ապահովման թարմացման միջոցով լուծել մինչև 2023-ի վերջ։ Մինչ այս պահը ընկերությունը նշված ավտոմեքենաների տերերին խորհուրդ չի տալիս iPhone 15 սերիայի սմարթֆոնները լիցքավորել ավտոմեքենաներում ներկառուցված լիցքավորիչներով։

Նրանց, ովքեր արդեն բախվել են այս խնդրին, Apple-ը խորհուրդ է տալիս դիմել մոտակա լիազորված սպասարկման կենտրոն: Այնտեղ մասնագետները կփորձեն Service Toolkit 2-ի միջոցով վերականգնել NFC չիպի աշխատանքը: Եթե դա չհաջողվի, այդ դեպքում արդեն iPhone-ը կուղարկվի վերանորոգման:


 
 
 
 
  • Արխիվ