Don't Scream: ներկայացվել է սարսափ ժանրի տեսախաղ, որի ժամանակ չի կարելի ճչալ

30 հոկտեմբերի, 2023  18:24

Joure & Joe-ն, որն անկախ ծրագրավորողների թիմ է, վերջերս ներկայացրել է սարսափ ժանրի իր նոր խաղը՝ Don’t Scream-ը, որն այժմ Steam-ում վաղաժամ հասանելիության ռեժիմում է: Խաղի ժամանակ հարկավոր է տեղաշարժվել չարաբաստիկ անտառով՝ խույս տալով հրեշավոր արարածներից։ Սակայն խառն ունի մեկ առանձնահատկություն՝ խաղի ընթացքում խաղացողը պետք է լռություն պահպանի և չճչա:

Խաղային գործընթացում մեծ դեր է խաղում բարձրախոսը: Եթե խաղացողը ճչա, ապա խաղը կավարտվի, և նա ստիպված կլինի նորից սկսել այն: Միևնույն ժամանակ, ցանկացած կողմնակի ձայն, ներառյալ խաղի ընթացքում խոսակցություններն ու հոգոց հանելը, կարող են համարվել որպես ճիչ, և խաղացողը ստիպված կլինի նորից սկսել խաղը։

Նախագիծը, որն ըստ էության «վախի սիմուլյատոր» է, մշակվել է Unreal Engine 5-ի միջոցով, որը խաղացողների համար ապահովում է տեսողական ընկղմում և հետաքրքիր ու գրավիչ փորձառություն: Միևնույն ժամանակ, խաղային գործընթացը շատ պարզ է, և, ըստ մշակողների, յուրաքանչյուր ոք կարող է սովորել այն։

Խաղի մշակողները պնդում են նաև, որ Don't Scream-ը փորձարկած մի աղջկա տարել են հոգեբուժարան։ Հայտնի չէ, թե արդյոք դա ճիշտ է, թե ոչ։ Սակայն հայտնի է, որ մշակողներն իսկապես հետաքրքիր և չափազանց վախենալու խաղ են առաջարկում։

Don't Scream-ը ներկայումս Steam-ում հասանելի է 6,29 դոլարով, վաղ հասանելիության փուլում նաև կիրառվում է 10 տոկոս զեղչ։


 
 
 
 
  • Արխիվ