Մինչև 2028-ը կարտադրվեն սմարթֆոններ՝ էկրանների քերծվածքների ինքնավերականգնման ֆունկցիայով

12 հոկտեմբերի, 2023  20:28

Առաջիկա հինգ տարում շուկայում կհայտնվեն այնպիսի սմարթֆոններ, որոնց էկրանները վնասվածքներ ստանալուց հետո կկարողանան ինքնուրույն վերականգնվել: Այս մասին գրում է CNBC-ն՝ հղում անելով CCS Insight-ի վերլուծաբաններին։

Տեխնոլոգիական միտումների վերաբերյալ իրենց զեկույցում փորձագետներն ասում են, որ էկրանների նոր տեսակները կհամալրվեն նանո ծածկույթով, որը կկարողանա փակել քերծվածքները և այլ թերություններ, ինչպես թաղանթների դեպքում է լինում:

Նոր սերնդի սմարթֆոնների հաջողության համար առանցքային գործոնը կլինի սպառողների կողմից «ակնկալիքները ճիշտ սահմանելը»։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ նման էկրանները սովորական կդառնան 2028-ին։ Սակայն, ինչպես ասում են մասնագետները, պետք չէ ակնկալել, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ կոտրված էկրանն ինքնուրույն կվերականգնվի։ Այս մշակումը կարող է վերացնել միայն մակերեսային փոքրիկ քերծվածքները:

Ինչպես նշում է CNBC-ն, ինքնավերականգնվող էկրաններ ստեղծելու գաղափարն ինքնին նորություն չէ։ 2013-ին LG-ն ներկայացրել է G Flex սմարթֆոնը, որը հետևի պանելն ուներ ինքնավերականգնվող ծածկույթ։ Այնուամենայնիվ, ընկերությունն այդպես էլ չբացահայտեց մանրամասները, թե ինչպես է աշխատում այս տեխնոլոգիան։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ