Երևանում տեղի կունենա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը

11 հոկտեմբերի, 2023  14:24

Հոկտեմբերի 17-ին Դվին դահլիճում (Երևան, Պարոնյան փող 40) տեղի կունենա SILICON MOUNTAINS 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված Խելացի երկրի մարտահրավերներին։

Արդեն հինգերորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը:

Միջոցառման հատուկ հյուրերը հանդես կգան շնորհանդեսներով՝ 

Շանթանու Նարայեն՝ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022թ դափնեկիրը և Adobe ընկերության գործադիր տնօրենը,

Ադրիան Բաքլին՝ Siemens EDA, EMEA-ի փոխնախագահը,

Էրիկ Վեդելը՝ Cisco EMEA-ի կիբեռանվտանգության գծով տնօրենը:

Պանելային քննարկումների ժամանակ, որոնք նվիրված են խելացի երկիր, խելացի բիզնես և խելացի քաղաքացի թեմաներին, ոլորտային ղեկավարները (decision maker), տեղական և միջազգային փորձագետները, Հայաստանի, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնյանները կկիսվեն Խելացի երկիր ստեղծելու իրենց փորձով, տեսլականով և մարտահրավերներով։

Միջոցառման օրակարգին և խոսնակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Գագաթնաժողովի պլատինե գործընկերն է Ucom-ը՝ Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկը։ Գործընկերներն են՝ Adobe, Synopsys, HPE, Visa, Viasphere Technopark և Unicomp ընկերությունները:

Գագաթնաժողովին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Մասնակցությունը գագաթաժողովին անվճար է։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք գրել ([email protected]) կամ զանգահարել (Հեռ․՝ +37491320190) ՏՀՏ Գործատուների Միություն:


 
 
 
 
  • Արխիվ