«iPhone 15-ը խաղերի համար այնքան էլ լավ չէ, որքան iPhone 14-ը»․ ինչո՞ւ են օգտատերերը դժգոհ նոր սմարթֆոնից

3 հոկտեմբերի, 2023  10:21

iPhone 15-ի առաջին օգտատերերն ու բլոգերները շարունակում են համացանցում տեղեկություններ հրապարակել այն խնդիրների մասին, որոնց բախվում են նոր սմարթֆոնն օգտագործելիս: Այս անգամ խոսքն այն մասին է, որ iPhone 15-ն ի սկզբանե օպտիմիզացված չէ App Store-ում թողարկված բոլոր խաղերի հետ։

Օգտատերերից մեկը Weibo սոցցանցում գրում է. «iPhone 15-ն այնքան էլ լավ չէ խաղերի համար, որքան iPhone 14-ը: Ես փորձեցի մի քանի խաղ, և դրանք դեռ լիովին օպտիմիզացված չեն: Անկուշտ խաղացողները պետք է սպասեն և ավելի ուշ գնեն այն»:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ որոշ խաղերում Dynamic Island կտրվածքը, որը հայտնվել է iPhone 15 շարքի բոլոր սմարթֆոններում, արգելափակում է օգտատիրոջ ինտերֆեյսի մի մասը և թույլ չի տալիս սեղմել կոճակները։

Ըստ JP Morgan Chase-ի տվյալների՝ iPhone 15-ի առաքման ժամկետները զգալիորեն բարելավվել են, սակայն շուկայում դեռևս այս սմարթֆոնների պակաս կա։

Սա թերևս մեկն է iPhone 15 շարքի սմարթֆոնների հետ կապված խնդիրներից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգտատերերն սկսել են զանգվածաբար բողոքել iPhone 15 Pro-ի գերտաքացումից։ Apple-ն ընդունել է, որ նման խնդիր կա, որը ծրագրային է, և խոստացել է լուծել այն։

Հիշեցնենք, որ iPhone 15 շարքի սմարթֆոնները, ինչպես նաև Apple-ի մի քանի այլ արտադրանքներ, ներկայացվել են սեպտեմբերի 12-ին։ Դրանց մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ