Microsoft-ի եռամսյակային շահույթը նվազել է 14%-ով, սակայն գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները

27 հոկտեմբերի, 2022  11:47

Microsoft Corp.-ի զուտ եկամուտը. 2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազել է 14%-ով։ Ընկերության հասույթն աճել է 11%-ով։ Հետաքրքիր է, որ երկու թվերն էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները:

Ըստ MarketWatch-ի՝ կորպորացիայի զուտ շահույթը 2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, նվազել է 14%-ով՝ հասնելով 17,56 մլրդ դոլարի։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում շահույթը կազմել է 20,51 մլրդ դոլար: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ նախորդ տարի եղել է 2,71 դոլար, իսկ այս տարի վազել է մինչև 2,35 դոլարի:

Միևնույն ժամանակ, Microsoft-ի եռամսյակային հասույթն աճել է 11%-ով՝ 45,32 մլրդ դոլաից մինչև 50,1 մլրդ դոլարի։ Երկու ցուցանիշներն էլ, ինչպես արդեն նշվեց, գերազանցել են փորձագետների սպասումները, որոնք կանխատեսում էին, որ զուտ շահույթ մեկ բաժնետոմսի դիմաց կկազմի 2,31 դոլար, իսկ հասույթը՝ 49,66 մլրդ դոլար:

Windows-ի ստորաբաժանման հասույթը հաշվետու ժամանակաշրջանի համար նվազել է 15%-ով (ինչը միանգամայն սպասելի էր ​​համակարգիչների և նոթբուքերի վաճառքի անկման ֆոնին, սակայն գրանցվել է Xbox խաղային ստորաբաժանման հասույթի 4% աճ: Xbox-ից հասույթը, ըստ Eurogamer-ի, կազմել է 3,6 մլրդ դոլար՝ ավելի, քան կանխատեսում էին փորձագետները: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում կոնսոլների վաճառքից ստացված եկամուտն աճել է 13%-ով, սակայն կոնտենտից և ծառայություններից ստացված եկամուտը նվազել է 3%-ով։

Intelligent Cloud-ի («խելացի ամպ») բաժնի հասույթն աճել է 20%-ով՝ մինչև 20,3 մլրդ դոլար, միևնույն ժամանակ, ամպային ծառայությունների եկամուտներն աճել են 35%-ով, ավելի քիչ, քան կանխատեսում էին փորձագետները (36,5%)։ Համեմատության համար նշենք, որ նախորդ ֆինանսական եռամսյակում գրանցվել է 40%, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համար՝ 50% աճ։

Նշենք, որ նախօրեին լրացուցիչ սակարկություններում Microsoft-ի բաժնետոմսերը էժանացել են 6,7%-ով, իսկ ընկերության կապիտալիզացիան այս տարվա սկզբից նվազել է 25,5%-ով և կազմում է 1,84 տրլն դոլար։


 
 
 
 
  • Արխիվ