«Ուղարկիր անունդ Մարս»․ ՆԱՍԱ-ի նոր արշավի շնորհիվ ցանկացած մարդ կարող է իր անունն ուղարկել կարմիր մոլորակ

13 սեպտեմբերի, 2023  22:20

ՆԱՍԱ-ն սկսել է «Ուղարկիր անունդ Մարս» արշավը՝ դեպի Կարմիր մոլորակ ապագա անձնակազմով առաքելությունը գովազդելու համար: Գրանցվածների անունները (այստեղ) և արշավի մասնակիցների ընտրությունը կձայնագրվեն միկրոչիպի վրա և ապագա արշավախմբի հետ միասին կուղարկվեն Մարս։ ՆԱՍԱ-ն անկեղծորեն զգուշացնում է, որ արշավի մասնակիցները Մարսի տվյալ հատվածի նկատմամբ որևէ իրավունք չեն ստանա։

ՆԱՍԱ-ն նախկինում արդեն արել է նույնանուն և նմանատիպ արշավ, որին հաջողվել էր գրանցվել 10,932,295 մասնակից ամբողջ աշխարհից։ Նրանց անունները, ՆԱՍԱ-ի «Անվանիր մարսագնացին» մրցույթից ընտրված 155 էսսեների հետ միասին, լազերով փորագրվել են եղունգի չափերի երեք սիլիկոնե չիպերի վրա և ամրացվել Perseverance մարսագնացին: Մինչ այժմ մարսագնացը, իրեն ամրացված այդ չիպերով, 936 երկրային օր է անցկացրել Ջեզերոյի խառնարանում, որտեղ ջրի հետքեր և կյանքի նշաններ է փնտրում։

ՆԱՍԱ-ն «Ուղարկիր անունդ Մարս» ծրագիրը կրկնում է այն ​​մարդկանց բազմաթիվ խնդրանքներից հետո, որոնք բաց էին թողել իրենց անունները Մարս ուղարկելու հնարավորությունը: Այժմ այս արշավի գրանցման էջում կարող եք նշել ձեր անունը, որը մյուս անունների հետ միասին կմեկնի Մարս մոտակա մի քանի տարիներին։

sm.mars-chips.800.jpg (401 KB)

ՆԱՍԱ-ն վստահեցնում է, որ «ձեր անունը կգնա Մարս ՆԱՍԱ-ի հաջորդ առաքելության ժամանակ 2020-ականների կեսերին: Տիեզերանավը դեռ չի որոշվել, բայց մենք ներկայումս հավաքում ենք անուններ, որոնք ի վերջո կտեղադրվեն դեպի Մարս մեկնող տիեզերանավի վրա»:

Դիմումը կանցնի հաստատման գործընթաց: Գրանցման ժամանակ օգտագործվում են ավտոմատ զտիչներ, որոնք անմիջապես արգելափակում են չհաստատված բառերը կամ արտահայտությունները և ցուցադրում «Թռիչքն արգելված է» հաղորդագրությունը: Ավելին, հետագայում անունները լրացուցիչ կստուգվեն հենց գործակալության կողմից՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ։

Տիեզերական հետազոտություններ խթանելու և հանրությանը ներգրավելու համար ՆԱՍԱ-ն նախկինում գործարկել է այլ ծրագրեր ևս, օրինակ՝ «Հաղորդագրություն շշի մեջ» ծրագիրը (Message in a Bottle) դեպի Յուպիտեր Europa Clipper առաքելության համար, որը նախատեսված է 2024-ին։ Մեկ այլ նման նախաձեռնությունը եղել է 2022-ին, երբ Artemis 1 տիեզերանավով անուններ էին ուղարկվել Լուսին։


 
 
 
 
  • Արխիվ