Apple-ի նոր արտադրանքներից որո՞նք են USB-C ստացել և ի՞նչ արժեն դրանք

13 սեպտեմբերի, 2023  16:30

Apple-ը վերջապես հրաժարվել է իր սեփական Lightning միակցիչից. 2023-ի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած Wonderlust միջոցառման ժամանակ ներկայացված նոր սմարթֆոններն արդեն ունեն USB-C միակցիչ: Ավելին, որոշ այլ սարքեր նույնպես ստացել են նման միակցիչ։

Մասնավորապես, USB-C ստացել են iPhone 15 սերիայի բոլոր 4 սմարթֆոնները.

  • iPhone 15՝ սկսած 799 ԱՄՆ դոլարից,
  • iPhone 15 Plus՝ սկսած 899 ԱՄՆ դոլարից,
  • iPhone 15 Pro՝ սկսած 999 ԱՄՆ դոլարից,
  • iPhone 15 Pro Max՝ սկսած 1199 դոլարից:

Ընկերությունը նաև ներկայացնում է USB-C աջակցությամբ մի քանի աքսեսուարներ.

  • Apple EarPods (լարային ականջակալ)՝ 19 դոլար,
  • Apple AirPods Pro 2 USB-C լիցքավորման պատյանով՝ 249 դոլար։ Ցավոք, Apple-ը, ամենայն հավանականությամբ, պատյանն առանձին չի վաճառի:
  • USB-C լար (60 Վտ հզորությամբ)․ USB-C լար տվյալների փոխանցման USB 2.0 ստանդարտի արագությամբ, գինը՝ $19,
  • USB-C (240 Վտ) լար՝ տվյալների փոխանցման USB 2.0 ստանդարտի արագությամբ, գինը՝ $29,
  • Thunderbolt 4 լար՝ տվյալների փոխանցման 10 Գբիտ/վ արագությամբ, գինը՝ $69: Այս լարը նաև ապահովում է DisplayPort (HBR3) վիդեո ելք,
  • Lightning-ից USB-C-ի անցնելու համար ադապտեր ավելի հին աքսեսուարների համար՝ $29:

Ստացվում է, որ եթե Ձեզ անհրաժեշտ է լիցքավորման կամ տվյալների փոխանցման ավելի մեծ արագություն, ապա ստիպված կլինեք ավելի շատ գումար ծախսել Apple-ի կամ երրորդ կողմի լար գնելու համար:


 
 
 
 
  • Արխիվ