Բյուջետային սմարթֆոնների ռուսական ապրանքանիշ Inoi-ը լքել է Ռուսաստանը

26 հոկտեմբերի, 2022  15:35

Սմարթֆոններ արտադրող ռուսական Inoi ապրանքանիշը լքել է Ռուսաստանը: Թեեւ այս մասին պաշտոնական հայտարարություններ չեն արվել, ընկերության պաշտոնական կայքից, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, անհետացել են Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշները. դրանք փոխարինվել են ԱՊՀ դրոշով։

Ավելին, սմարթֆոնների պաշտոնական դիստրիբյուտոր VVP Group-ը հեռացրել է Ռուսաստանում ներկայացուցչության մասին տեղեկությունները, փոխարենը կայքում առկա են Ղազախստանի եւ Ուզբեկստանի գրասենյակների կոնտակտները։

Ռուսաստանի Դաշնությունից բրենդի հեռանալու մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ապրանքանիշի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը «Ռուսաստանում մեկնաբանություններ չի անում, քանի որ այն էստոնական է»։ Աղբյուրը թերթին հայտնել է նաեւ, որ ապրանքանիշը լքել է Ռուսաստանը մոտ մեկ ամիս առաջ։

TelecomDaily-ի գործադիր տնօրեն Դենիս Կուսկովի խոսքով՝ հեռախոսների ռուսական ապրանքանիշը առաջին անգամ լքում է երկիրը։ Հեռանալու պատճառը, նրա կարծիքով, կարող է լինել «Ուկրաինայում ռազմական գործողությունից հեռու մնալու ցանկությունը՝ օտարերկրյա գործընկերների և մատակարարումների հետ խնդիրներից խուսափելու համար»։

Inoi հեռախոսների ապրանքանիշը պատկանում է IT-դիստրիբյուտոր VVP Group-ի նախկին համասեփականատեր Սերգեյ Ֆոմինին, նշում է թերթը։ Բռենդը հեռախոսները դեռ շարունակում են վաճառվել ռուսական խանութներում, այդ թվում՝ առցանց։

Հարկ է նշել, որ Inoi-ի հեռախոսները 2022 թ․ ինն ամիսների ընթացքում Ռուսաստանում զբաղեցրել են ութերորդ տեղը կոճակային հեռախոսների ոլորտում եւ շուկայի մոտ 5,9%-ն են կազմել՝ 2021-ի 3,1%-ի փոխարեն: Ինչ վերաբերում է սմարթֆոններին, ապա Inoi-ի մասնաբաժինը Ռուսաստանի շուկայում 1%-ից էլ քիչ է, հետեւաբար, մասնագետների կարծիքով, ապրանքանիշի հեռանալը Ռուսաստանից առանձնապես չի ազդի շուկայի վրա։

Նշենք, որ Inoi սարքերը իսկապես բավական էժան են. բրենդի կոճակով հեռախոսների գները սկսվում են մոտ 16 դոլարից, իսկ ամենապարզ սմարթֆոնների գները (օրինակ՝ Inoi 1 Lite 4GB՝ 4 դյույմանոց էկրանով 854x480 լուծաչափով, MediaTek MT6580 պրոցեսորով եւ 2 մեգապիքսել տեսախցիկով)՝ 26 դոլարից։ Ավելի կատարելագործված INOI A62 Lite 2/64 ԳԲ (6,1 դյույմանոց էկրան 1560x720 լուծաչափով, Unisoc SC7731E պրոցեսոր, Android 11 օպերացիոն համակարգ) կարելի է գնել մոտ $100-ով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ