Չինաստանը տիեզերք է արձակել 3-րդ Yaogan արբանյակը, որի մասին տվյալները գաղտնի են պահվում

8 սեպտեմբերի, 2023  12:16

Չինաստանը հաջողությամբ արձակել է Long March 4C հրթիռը, որը տիեզերք է բարձրացրել Yaogan 33(03) արբանյակը՝ երրորդը Չինաստանի Yaogan 33 հեռակառավարման արբանյակների շարքում: Արձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող արբանյակների արձակման Ցզյուցյուան կենտրոնից։

Ինչպես տեղեկացրել է Չինաստանի օդատիեզերական կորպորացիան (CASC), արբանյակի ուղեծիրը մոտ 688 կիլոմետր բարձրություն ունի և բաշխված է շրջանաձև բևեռային հետագծի երկայնքով: Արբանյակի տեղաշարժերը վերահսկվում են ԱՄՆ տիեզերական ուժերի կողմից։

Չինաստանի պետական ​​լրատվամիջոցները հայտնում են, որ Yaogan 33 (03)-ը կօգտագործվի գիտա​​փորձեր անցկացնելու, բնական ռեսուրսների ուսումնասիրման, մշակաբույսերի բերքատվությունը գնահատելու և արտակարգ իրավիճակները կանխելու և դրանց արձագանքելու համար: Սակայն առաքելության մանրամասներն ու արբանյակի առանձնահատկությունները չեն բացահայտվում։

Ըստ նախնական տվյալների՝ արբանյակը, ամենայն հավանականությամբ, SAR տիեզերանավերի շարքի մաս է կազմում։ Դրանք թույլ են տալիս երկրի մակերեսի մանրամասն պատկերներ ստանալ նույնիսկ ամպերի միջով և գիշերային ժամերին:

Արբանյակը միացել է երկու Yaogan 33 շարքի արբանյակներին, որոնք արդեն Երկրի ուղեծրում են: Նախկինում արձակված մեկ այլ արբանյակ, որը պետք է կոչվեր Յաոգան 33, ոչնչացվել է Long March 4C հրթիռի անհաջող արձակման ժամանակ 2019-ին։

Այս առաքելությունները Չինաստանի 39-րդ և 41-րդ ուղեծրային արձակումն էին 2023-ին։ Սեպտեմբերի 5-ին, մինչ այս արձակումները, տեղի ունեցավ չինական Galactic Energy առևտրային ընկերության առաջին ծովային արձակումը Ceres-1 պինդվառելիքային հրթիռի միջոցով:


 
 
 
 
  • Արխիվ