Slashgear.com կայքը ներկայացրել է 2023-ին թողարկված հինգ լավագույն սմարթֆոնները, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով։ Դրանք բոլորն էլ բավական հետաքրքիր հեռախոսներ են կատարողական լավ ցուցանիշներով։
Ցուցակի առաջին տեղում է Samsung Galaxy S23 Ultra պրեմիում դասի սմարթֆոնը։ Այն Samsung-ի առաջին հեռախոսն է, որն ունի 200 ՄՊ լուծաչափով տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում է Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով, ունի 6.8 դյույմանոց AMOLED էկրան՝ թարմացման 120 Հց հաճախականությամբ, ինչպես նաև S Pen ստիլուս։ Սմարթֆոնն ունի փոշուց և ջրից պաշտպանություն (IP68)։ Սմարթֆոնը թողարկվում է յոթ գույնով, գինն սկսվում է 1200 դոլարից (256 ԳԲ)։
Ցուցակի երկրորդ տեղում է Samsung Galaxy Z Fold 5 ծալվող հեռախոսը, որի դրսի էկրանը 6.2 դյույմանոց և 2,316 x 904 պիքսել լուծաչափով AMOLED է, թարմացման 120 Հց հաճախականությամբ։ Ներսի էկրանը 7.6 դյույմանոց և 2,176 x 1,812 պիքսել լուծաչափով AMOLED է՝ թարմացման 120 Հց հաճախականությամբ։ Թեև այս սմարթֆոնի տեսախցիկը զիջում է Samsung Galaxy S23 Ultra-ի տեսախցիկին, այն, այդուհանդերձ, բավական լավ որակ է ապահովում։ Հեռախոսն աշխատում է Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով, ունի նաև Samsung S Pen ստիլուս և թողարկվում է հինգ գույնով։ Սմարթֆոնի գինն սկսվում է 1800 դոլարից (256 ԳԲ)։
Սա բավական կոմպակտ չափի հեռախոս է և շատ հանգիստ տեղավորվում է գրպանում։ Այն աշխատում է Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով։ Ներսի էկրանը 6.7 դյույմանոց AMOLED է՝ թարմացման 120 Հց հաճախականությամբ։ Սմարթֆոնի տեսախցիկները զիջում են ցուցակի մյուս հեռախոսների տեսախցիկներին, այն նաև չունի S Pen, թեև ունի փոշուց և ջրից պաշտպանություն։ Մարտկոցը նույնպես թույլ է՝ 3700 մԱ/Ժ։ Սմարթֆոնը թողարկվում է ութ գույնով, գինն սկսվում է 1000 դոլարից (256 ԳԲ)։
Google Pixel 7 Pro-ն Google-ի ամենաթարմ սմարթֆոնն է, այն աշխատում է Google-ի արտադրության Tensor G2 պրոցեսորով, որն ապահովում է արհեստական բանականությամբ գործող մի շարք ֆունկցիաներ։ Սմարթֆոնն ունի 6.7 դյույմանոց էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ, փոշուց և ջրից պաշտպանություն (IP68)։ Սմարթֆոնի 50 ՄՊ տեսախցիկը բավական լավ է գործում ցածր լույսի պայմաններում և ստանում լավ որակի լուսանկարներ։ Հեռախոսն ունի նաև մեկ այլ նորարարական ֆունկցիա՝ Recorder-ը, որն իրական ժամանակում ձայնագրում և տեքստի է վերածում խոսակցությունը։ Սմարթֆոնը թողարկվում է երեք գույնով, գինն սկսում է 699 դոլարից։
Google Pixel Fold-ը համարվում է Samsung-ի ծալվող սմարթֆոնների առաջին իսկական մրցակիցը։ Այն աշխատում է Google-ի արտադրության Tensor G2 (5 nm) պրոցեսորով։ Դրսի էկրանը 5.8 դյույմ է, իսկ ներսին՝ 7.6 դյույմանոց FHD+ OLED՝ թարմացման 120 Հց հաճախականությամբ։ Տեսախցիկը բաղկացած է երեք սենսորներից։ Հեռախոսն ունի ներկառուցված VPN պաշտպանություն, ինչպես նաև ջրից և փոշուց պաշտպանություն (IPX8)։ Google Pixel Fold-ը թողարկվում է երկու գույնով, գինն սկսվում է 1799 դոլարից։
ամիս
շաբաթ
օր