Գիտնականներն առաջին անգամ Երկրից Նեպտունի մթնոլորտում խորհրդավոր մութ կետ են ֆիքսել

25 օգոստոսի, 2023  22:23

Առաջին անգամ գիտնականներին հաջողվել է Երկրի վրա գտնվող սարքի միջոցովի Նեպտունի մթնոլորտում գտնվող մութ կետ է ֆիքսվել։ Նախկինում Նեպտունի մթնոլորտում մութ կետ հայտնաբերվել է 1989-ին, երբ Voyager-2 տիեզերական սարքի միջոցով, երբ այն թռչել էր այս հեռավոր մոլորակի մոտով: Ավելի ուշ Նեպտունի մթնոլորտում ևս մի նման կետ ֆիքսել է Hubble տիեզերական աստղադիտակը:

Նեպտունի մթնոլորտի առեղծվածային մութ կետը հնարավոր է եղել ֆիքսել Եվրոպական հարավային աստղադիտարանի շատ մեծ աստղադիտակի միջոցով, որը բաղկացած է չորս առանձին, սակայն միմյանց հետ սինխրոնիզացված օպտիկական աստղադիտակներից և  գտնվում է Չիլիի Սերրո Պարանալ լեռան վրա:

Նեպտունի մթնոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների թիմը տվյալներ ձեռք բերելու համար օգտագործել է MUSE բազմաալիքային սպեկտրոմետրը: Այս սարքը հնարավորություն է տվել Նեպտունից արտացոլված լույսը տարրալուծել մի քանի ալիքի երկարությունների վրա, ինչը թույլ է տվել տվյալներ տրամադրել այս մոլորակի մթնոլորտի  առանձնահատկությունների մասին տարբեր բարձրությունների վրա:

dark spot neptun.JPG (31 KB)

Նոր դիտարկումները թույլ են տվել եզրակացություն անել, որ մութ կետերը ամպերի միջև բաց տարածություններ չեն, ինչպես Երկրի վրա: Ըստ երևույթին, խոսքը մասնիկների մասին է Նեպտունի մթնոլորտում, որոնք մթագնում են այնտեղ տեղի ունեցող քիմիական և ֆիզիկական գործընթացների ընթացքում: Սառույցը և աերոզոլները միախառնվում են տեսանելի մշուշի հիմնական շերտի տակ, ինչի հետևանքով մշուշը մթագնում է։

Նաև անսպասելիորեն պարզվել է, որ Նեպտունի մթնոլորտում նույն բարձրության վրա գտնվող մեծ կապույտ կետի կողքին հայտնաբերվել է մի պայծառ կետ, որը տեսանելի չի եղել տիեզերքից դիտելիս: Նախկինում նման բան նկատվել էր, երբ Նեպտունի մթնոլորտում հայտնաբերվել էին մեթանի մեծ բարձրության վրա գտնվող ամպեր, բայց նոր պայծառ կետը գտնվում է մութ կետի հետ նույն բարձրության վրա, ինչը նշանակում է, որ այն ունի այլ բնույթ, և գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել դա։

Նեպտունի մթնոլորտը Երկրից դիտարկելու հնարավորությունը աստղագետներին թույլ կտա ավելի շատ տեղեկություն ստանալ այնտեղ տեղի ունեցող գործընթացների մասին՝ տիեզերական աստղադիտարաններին ազատելով տիեզերքի խորքերի հետ աշխատելու գործառույթից:


 
 
 
 
  • Արխիվ