Մեյսիի գալակտիկան պաշտոնապես ճանաչվել է ամենահներից մեկը. այն ձևավորվել է Մեծ պայթյունից 390 մլն տարի անց

16 օգոստոսի, 2023  22:28

Սպեկտրոսկոպիկ հետազոտությունը հաստատել է Մեյսիի գալակտիկայի տարիքը, որը համարվում է երիտասարդ տիեզերքի ամենավաղ փուլում ձևավորված գալակտիկաներից մեկը: James Webb-ի տրամադրած թարմ տվյալների համաձայն՝ այն ձևավորվել է Մեծ պայթյունից 390 միլիոն տարի անց, ինչը վկայում է, որը տիեզերքն իր ձևավորման վաղ շրջանում արդեն իսկ մեծ թվով գալակտիկաներ է ունեցել։

James Webb տիեզերական աստղադիտակի արած տիեզերքի առաջին խորքային պատկերները ցույց են տվել զարգացած գալակտիկաների անսովոր մեծ քանակ այնպիսի մի ժամանակաշրջանի համար, երբ նյութը չպետք է կապ ունենար տիեզերական բնակչության ամենաբարձր ձևերի՝ որոշակի դասի աստղերի և գալակտիկաների հետ:

Այս վաղ գալակտիկաների հեռավորությունները ճշգրտելը թույլ կտա ճշգրիտ չափել կարմիր շեղումը` էլեկտրամագնիսական ճառագայթման, այդ թվում լույսի ու ռադիոճառագայթման ալիքի երկարության աճը, որի հետևանքով սպեկտրում գծերը շեղվում են դեպի երկարալիք (տեսանելի ճառագայթման դեպքում՝ կարմիր) տիրույթը։ Այնուհետև լույսն անցնում է կարմիր և ինֆրակարմիր շրջաններ, հետևաբար միայն ինֆրակարմիր գործիքը կարող է ուսումնասիրել վաղ շրջանի տիեզերքը։ Այդուհանդերձ, լուսաչափությունը չի ապահովում կարմիր շեղման երաշխավորված գնահատական: Դա կարող է տալ միայն լույսի սպեկտրալ վերլուծությունը:

Մեյսիի գալակտիկայի կարմիր շեղումն ի սկզբանե որոշվել էր որպես z14.3, ինչը ենթադրում էր, որ այն դիտվել է Մեծ պայթյունից 286 միլիոն տարի անց: Գալակտիկայի սպեկտրային վերլուծությունը որոշել է Մեյսիի իրական կարմիր շեղումը որպես z11.4, կամ Մեծ պայթյունից 390 միլիոն տարի անց: Եվ թեև գալակտիկան մի փոքր ավելի «երիտասարդացել» է այս սպեկտրային վերլուծությունից հետո, դիտարկված ժամանակների համար այն լի է կյանքով, այնտեղ շատ գործընթացներ են տեղի ունենում, ինչը գիտնականները դեռ պետք է հասկանան և կարողանան բացատրել։

Ամենահին գալակտիկաներից մեկի մեկ այլ թեկնածուի դեպքում ամեն ինչ այնքան էլ լավ չէ: CEERS-93316 գալակտիկայի լուսաչափությունը ցույց է տվել դրա կարմիր շեղման հնարավոր արժեքը՝ z16.4: Եթե ​​սպեկտրոսկոպիան հաստատեր այս արդյունքը, ապա կստացվեր, որ այն ձևավորվել է Մեծ պայթյունից 250 միլիոն տարի անց: Այնուամենայնիվ, CEERS-93316 գալակտիկայի սպեկտրի ուսումնասիրությունը տվել է կարմիր շեղման այլ արժեք՝ z4.9, ինչը նշանակում է, որ այն ձևավորվել է Մեծ պայթյունից մոտ 1,2 միլիարդ տարի անց:

Հետազոտությունն իրականացրած գիտնականները զգուշացնում են, որ James Webb-ի նախնական տվյալներին պետք է զգուշությամբ վերաբերվել, թեև դա չի փոխում այն ​​փաստը, որ վաղ տիեզերքը զարմանալիորեն բնակեցված վայր է եղել:


 
 
 
 
  • Արխիվ