Հայտնի է iPhone 16 Pro Max-ի գլխավոր առանձնահատկությունը․ այն կունենա հատուկ տեսախցիկներ

20 հուլիսի, 2023  12:03

Apple-ի iPhone 16 Pro Max ֆլագմանային սմարթֆոնը կթողարկվի միայն 2024-ին, սակայն ցանցում արդեն բավական շատ տեղեկություններ կան դրա մասին։ Հեղինակավոր ինսայդեր Digital Chat Station-ի տեղեկություններով՝ Apple-ի գալիք սմարթֆոնը կունենա նոր սերնդի տեսախցիկներ:

Ինսայդերը Weibo-ի իր օգտահաշվում գրել է, որ iPhone 16 Pro Max-ը կհամալրվի պերիսկոպի տեսախցիկով, ինչը զգալիորեն կբարելավի կադրի խոշորացման որակը։ Ըստ ինսայդերի՝ պերիսկոպի տեսախցիկը նոր սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը կլինի:

Ըստ ինսայդերի՝ տեսախցիկի ֆոկուսի հեռավորությունը կլինի ավելի քան 300 միլիմետր։ Համեմատած ներկայիս ֆլագմանի՝ iPhone 14 Pro Max-ի հետ, որի դեպքում այն 77 միլիմետր է, ինչը զգալիորեն ավելի է՝ գրեթե 4 անգամ։ Նոր սարքի սենսորը 12 տոկոսով ավելի մեծ կլինի՝ 1/1,14 դյույմ։

Ինչպես նշում են GSM Arena պարբերականի հեղինակները, պերիսկոպի տեսախցիկները հաճախ են օգտագործվում սպորտային իրադարձությունների և վայրի բնության նկարահանումների ժամանակ։ Նման տեսախցիկները կարող են օգտակար լինել նաև դիմանկարային լուսանկարչության համար, պայմանով, որ լուսանկարիչը բավականաչափ հեռու պետք է լինի օբյեկտից։


 
 
 
 
  • Արխիվ