Ճապոնական Epsilon S հրթիռի շարժիչը պայթել է փորձարկման ժամանակ

14 հուլիսի, 2023  12:01

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) կողմից մշակվող Epsilon S հրթիռի շարժիչը այսօր Ակիտա պրեֆեկտուրայի Նոշիրո փորձարկման կենտրոնում պայթել է փորձարկման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Kyodonews.net-ը, պայթյունը տեղի է ունեցել մեկնարկից մոտ 55 վայրկյան անց, երբ սկսվել է երկրորդ փուլի շարժիչի ցամաքային փորձարկումը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Epsilon S-ը 2024-ին պետք է փոխարինի Epsilon հրթիռին, որն օգտագործվում է 2013-ից։ Սա համեմատաբար փոքր հրթիռ է` երկարությունը` մոտ 27 մ, տրամագիծը` 2,5 մ: Այն ունակ է ավելի քան 600 կգ օգտակար բեռ տեղափոխել դեպի արևասինքրոն ուղեծիր, ավելի քան 1,4 տոննա օգտակար բեռ` մերձերկրյա ցածր ուղեծիր:

Այս շարքի առաջին հրթիռը պայթել է 2013-ին, դրանից հետո հինգ մոդելներ հաջողությամբ տիեզերք են արձակվել, սակայն 2022-ին Epsilon-6-ին ինքնաոչնչացման հրաման տրվեց, երբ այն շեղվեց նախատեսված հետագծից:

Հրթիռի արձակման ձախողումը գործակալությանն ստիպեց Epsilon S-ի թողարկումը հետաձգել մինչև 2024 թ․, քանի որ այն օգտագործում է նույն վառելիքի բաքը, ինչ Epsilon-6-ը:

Epsilon շարքի հրթիռներն օգտագործում են պինդ վառելիք՝ հեշտացնելով արձակման նախապատրաստական աշխատանքները՝ համեմատած հեղուկ շարժիչների հետ:


 
 
 
 
  • Արխիվ