Ի՞նչ մեքենաներ տիեզերագնացներին կհասցնեն մեկնարկային հարթակ․ NASA-ն 40 տարվա մեջ առաջին անգամ փոխել է տրանսպորտը (լուսանկար)

13 հուլիսի, 2023  14:21

NASA  40 տարվա մեջ առաջին անգամ փոխել է ավտոմեքենաները. գործակալությունը վերջերս ստացել է երեք Canoo էլեկտրական մեքենա, որոնք հատուկ ստեղծվել են դեպի Լուսին, իսկ ապագայում՝ Մարս թռիչքներից առաջ տիեզերագնացներին մեկնարկային հարթակ հասցնելու համար:

Նոր էլեկտրական մեքենաների նախագծմանը մասնակցել են նաև NASA-ի մասնագետները. նրանք օգնել են ներքին և արտաքին գծանշումների, գույների և նույնիսկ անիվների կամարների ընտրության հարցում։ Բացի դրանից, այս մեքենաները նախագծված են այնպես, որ տիեզերագնացներին հարմար լինի դրանց մեջ գտնվել սկաֆանդրներով։

Երեք այսպիսի էլեկտրական մեքենաները կկարողանան տեղափոխել չորս տիեզերագնացի և օժանդակ անձնակազմին, ներառյալ սկաֆանդրների մաս համարվող տեխնիկան։ Նաև այս տրանսպորտը կկարողանա տեղափոխել մասնագիտացված սարքավորումներ։

2023-Canoo-NASA-CTV-2-2.png (366 KB)

Առայժմ նոր մեքենաները կօգտագործվեն Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում տիեզերագնացների վերապատրաստման համար: Իսկ 2024-ի նոյեմբերին Canoo մեքենաները տիեզերագնացներին կբերեն դեպի արձակման հարթակ Artemis II առաքելության շրջանակում, որի ընթացքում նրանք 10 օրվա ընթացքում պետք է պտտվեն Լուսնի շուրջը և վերադառնան Երկիր։

2023-Canoo-NASA-CTV-1-4.jpg (46 KB)

Նոր էլեկտրական մեքենաները կփոխարինեն Astrovans ավտոմեքենաներին․ դրանք Airstream ավտոտնակի մոդիֆիկացված տարբերակն են, որոնք NASA-ն օգտագործում է 1984-ից:

2023-Canoo-NASA-CTV-3-3.png (437 KB)

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերին NASA-ի Artemis I առաքելությունը հաջողությամբ ավարտվեց, և Orion տիեզերանավը վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում:

Առաքելության երկրորդ փուլի շրջանակում տիեզերագնացները կպտտվեն Լուսնի շուրջը և կվերադառնան Երկիր։ Artemis II-ը կլինի Երկրի ուղեծրից այն կողմ առաջին օդաչուավոր առաքելությունը Apollo 17-ից հետո, որը վերջինն է, որ Լուսնի վրա վայրէջք է կատարել 1972-ի դեկտեմբերին:

Իսկ երրորդ փուլի՝ Artemis III առաքելության ժամանակ տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա 2025-ի դեկտեմբերից ոչ շուտ։ Մինչ այդ պետք է փորձարկվեն SpaceX-ի Starship Human Landing System Lուսնի վրա վայրէջք կատարելու սարքը և Axiom Space-ի լուսնային նոր սկաֆանդրները։


 
 
 
 
  • Արխիվ