Մրցույթ՝ AI-code battle․ գեներացնելով նորարարական գաղափարներ

4 հուլիսի, 2023  17:24

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարվել է նոր մրցույթ՝ AI-code battle-ը։ Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը և կարողությունները։ Մրցույթը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ։

Մրցույթին կարող են մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի  շրջանակում անցկացված ցանկացած դասընթացին  մասնակցած կամ վերջիններիս ներգրավմամբ (առնվազն 1 հոգի) թիմ կազմած երիտասարդները։

Մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքների, սովորելու՝ ինչպես կիրառել դրանք տարբեր նախագծերում, ինչպես նաև մշակելու հետաքրքիր նախագծեր / դեմո տարբերակներ ՏՏ-ի, գյուղատնտեսության, հյուրընկալության և այլ ոլորտներում կիրառության համար։

Ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույններին՝ հետևյալ 3 անվանակարգերում՝

  • արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագծի համար,
  • արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագծի համար,
  • արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագծի/մոդելի համար։

Յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը 500․000 ՀՀ դրամ է։ Մրցանակային գումարները ներառելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։

Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

Մանրամասները՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի պաշտոնական կայքէջում՝ https://www.eif.am/arm/news/ai-code-battle-2023/


 
 
 
 
  • Արխիվ