Ինչո՞ւ են նոր խաղերն սկսել դանդաղ աշխատել համակարգիչների վրա

20 հունիսի, 2023  22:08

Շատ օգտատերեր վերջերս նկատել են, որ նոր խաղերն ավելի վատ են աշխատում համակարգիչների վրա և ավելի հաճախ են դանդաղում։ Ինչպես տեղեկացնում է Digital Trends կայքը, այս ամենը մշակումներում առկա մի քանի նոր խնդիրների հետևանք է, որոնց բախվել են խաղեր ստեղծող ստուդիաները։

Ըստ մշակողների՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ խաղացողների շրջանում կան PC համակարգիչների մեծ թվով կոնֆիգուրացիաներ, ինչի պատճառով փորձարկողները չեն կարող ստուգել նախագծի կատարողականությունը բոլոր հնարավոր տարբերակներում: Բացի դրանից, Unreal Engine 4 շարժիչը շատ դժվար է օպտիմալացնել, և դա խնդիրներ է առաջացնում ստուդիաների մեծ մասի համար:

«Համակարգչային կոնֆիգուրացիաների հսկայական բազմազանությունը, որոնցով խաղում են խաղերը, [համակարգչով խաղալու ժամանակ] անպայման կհանգեցնի անսպասելի խնդիրների»,- բացատրել է Unity Create-ի ավագ փոխնախագահ և գլխավոր տնօրեն Մարկ Ուիթենը:

Hi-Fi Rush համակարգի ծրագրավորող Հիդեյուկի Միաշիտան իր հերթին նշել է, որ Unreal Engine 4-ը չափազանց շատ է ծանրաբեռնում պրոցեսորը խաղի ընթացքում կերպարները և օգտատիրոջ ինտերֆեյսը բեռնելու հետևանքով։ Սա, ըստ նրա, հանգեցնում է նրան, որ խաղը շարունակ դանդաղում է։

Ժամանակակից խաղերում նման խնդիրների մեկ այլ պատճառ է ժամանակ. ստուդիայի շատ աշխատակիցներ նշել են, որ հաճախ չեն ունենում բավարար ժամանակ և ֆինանսավորում, որպեսզի հասցնեն և հրատարակչի կողմից սահմանված ժամկետներում կատարյալ մշակված խաղ ստեղծել։


 
 
 
 
  • Արխիվ