Caviar-ը ներկայացրել է կոնցեպտային ավտոմեքենայի ոճով iPhone 15. Գները՝ սկսած 4750 դոլարից (լուսանկար)

19 հունիսի, 2023  16:23

Ռուսական Caviar ապրանքանիշը ներկայացրել է iPhone 15-ի շքեղ տարբերակներ՝ ոգեշնչված ավտոմեքենաների կոնցեպտներից։

Vision հավաքածուն բաղկացած է չորս մոդելից՝ Bionic M, Turbo, Matador և Bavaria: Սարքերի դիզայնը ոգեշնչված է Mercedes Vision Avtr, Porsche Taycan Turbo 2023, Lamborghini Aventador SVJ 63 Roadster և BMW 328 Hommage ավտոմեքենաներից։ Յուրաքանչյուր սերիա սահմանափակ կլինի և կարտադրվի ընդամենը 99 հատ:

Caviar-iphone-15

Յուրաքանչյուր մոդել կստանա տարբեր գույնի կողային հատուկ կոճակներ: Բացի դրանից, հատուկ այս հավաքածուի համար ստեղծվել է մեքենայի անիվի տեսքով կլոր փաթեթավորում՝ տարբեր գույների ներքին լուսավորությամբ:

Նոր հավաքածուի iPhone 15-ն սկսվում է 4750 դոլարից։ Bionic M-ի ամենաթանկ մոդելը՝iPhone 15 Pro Max 1TB-ը, կարժենա մոտ 6600 դոլար:

Caviar-iphone-15

Նշենք, որ Apple-ի iPhone 15 շարքը դեռ շուկա չի մտել և կներկայացվի միայն այս տարվա աշնանը։

Հետաքրքիր է, որ շքեղ iPhone 15 շարքը շատ ավելի էժան է, քան նախկինում ապրանքանիշի կողմից ներկայացված մյուս սարքերը: Այսպես, անցած տարի Caviar-ը ցուցադրել էր iPhone 14 Pro-ի դիզայներական երկու մոդել՝ The Great-ը և The Iconic-ը: Մոտ 25,000 դոլար արժողությամբ Great մոդելը նախատեսված էր Քաթարում տեղի ունեցած Ֆուլբոլի աշխարհի առաջնության լավագույն խաղացողի համար։

Caviar-ը ներկայացրել է նաև Samsung Galaxy S23 շարքի վրա հիմնված շքեղ սմարթֆոններ։ Դրանցից ամենաթանկը՝ Samsung Galaxy S23 Ultra Pure Gold-ը, արժե մոտ $50,000: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ