Ի՞նչ լեզվով է խոսում հաքերների մեծ մասն աշխարհում

16 հունիսի, 2023  22:23

Աշխարհում հաքերների մեծ մասը խոսում է չինարեն և ռուսերեն, այս մասին ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» ղեկավար Եվգենի Կասպերսկին։

«Բոլոր պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ չարագործների մեծ մասը խոսում է չինարեն: Երկրորդ տեղում ռուսերենն է, իսկ հետո, դժվարանում եմ ասել, հավանաբար իսպաներենը, պորտուգալերենը»,- RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է նա:

Ըստ նրա՝ խոսքը ոչ թե Իսպանիայի, այլ Լատինական Ամերիկայի մասին է․ դատելով ձերբակալությունների ու հետաքննության դեպքերից՝ կարելի է եզրակացնել, որ Լատինական Ամերիկայում հաքերները բավականին շատ են։

Հաքերների շրջանում ամենատարածված լեզուների ցանկը ներառում է նաև թուրքերենն ու  կոտրված անգլերենը (Broken English): Կասպերսկին նշել է, որ վերջինի դեպքում ավելի դժվար է որոշել հարձակվողների պատկանելությունը, քանի որ «ցանկացած մեկը» կարող է կոտրված անգլերենով խոսել։

Նշենք, որ այսօր հաքերներ կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Օրինակ՝ վերջերս հոլանդացի հաքերը գողացել և վաճառքի էր հանել Ավստրիայի գրեթե բոլոր բնակիչների տվյալները։ Իսկ ռուս և բելառուս հաքերները ներխուժել էի ԱՄՆ հարկային ծառայության համակարգ և գողացել 198 միլիոն տող տվյալներ, այդ թվում՝ օգտանուններ և գաղտնաբառեր։ Շատ դեպքերում, սակայն, հնարավոր չէ պարզել, թե որ երկրից են հաքերները։


 
 
 
 
  • Արխիվ