Քանի՞ կատակ գիտի ChatGPT-ն և կարո՞ղ է նորերը մտածել

13 հունիսի, 2023  18:02

Հանրահայտ ChatGPT չատբոտը իսկապես կարողանում է կատակել, թեև թվում է, թե չի կարողանում նոր կատակներ մտածել: Գերմանացի հետազոտողների խումբը պարզել է, որ չատբոտը գիտի ընդամենը 25 կատակ, և հենց դրանք էլ կրկնում է բոլորի հարցումներին ի պատասխան։

Հետազոտության հեղինակները զրուցել են ChatGPT 3.5-ի հետ և 1000 անգամ խնդրել են անեկդոտ պատմել։ Ինչպես պարզվել է, 90% դեպքերում չատբոտը նրանց պատասխանել է իր, ինչպես պարզվում է, բավականին փոքր հավաքածուի կատակներից մեկով։ Միևնույն ժամանակ, «բոլոր պատասխանները քերականորեն ճիշտ են եղել», իսկ հարցումների մեծ մասին ի պատասխան չատբոտը մեկ անեկդոտ է «պատմել»։

Ճիշտ է, երբ հետազոտողները նրան հարցրել են՝ «Դու լավ անեկդոտ գիտե՞ս»: (Do you know any good jokes?), բոտը 1008 կատակ է նշել, բայց բոլորն էլ սկզբնական 25-ի տարբեր տարբերակներ էին։ Ստացված կատակների քանակի որոշակի փոփոխություն հնարավոր է կատարել նաև հարցումների օպտիմալացման միջոցով։

ArsTechnica-ի տվյալներով՝ Reddit-ի շատ օգտատերեր պնդում են, որ երբ չատբոտին խնդրում են անեկդոտ պատմել, ChatGPT-ն սովորաբար առաջինը անում է հետևյալ կատակը.

«Why did the tomato turn red?/Because it saw the salad dressing» (Այս կատակը հեշտ չէ թարգմանել, քանի որ այն, ինչպես չատբոտի կատակներից շատերը, հիմնված է բառախաղի վրա: Թարգմանությունը մոտավորապես այսպիսին է. «Ինչո՞ւ լոլիկը կարմրեց։ Որովհետև նա աղցանին տեսավ հագնվելիս»):

Ինչպես պարզել են հետազոտողները, չատբոտը շատ հաճախ է անում այս կատակը, սակայն տարածվածությամբ այն զբաղեցնում է միայն երկրորդ տեղը (122 դեպք 1000-ից): Առաջին տեղը (1000-ից 144 դեպք) զբաղեցրել է «Ինչո՞ւ խրտվիլակը մրցանակ ստացավ։ Որովհետև այն աչքի ընկավ իր ոլորտում» (Why did the scarecrow win an award?/Because he was outstanding in his field):

Երրորդ տեղն զբաղեցրել է հետևյալ կատակը․ «Ինչո՞ւ էր մաթեմատիկայի գիրքն այդքան տխուր։ Որովհետև այն չափազանց շատ խնդիրներ ուներ»։ (Why was the math book sad?/Because it had too many problems): Չատբոտն այս կատակը կրկնել է 1000 հարցումից 121-ի դեպքում։

NEWS.am Tech-ը ևս չատբոտին մի քանի անգամ խնդրել է անեկդոտ պատմել։ ChatGPT-ը չի արել վերոնշյալ կատակներից և ոչ մեկը, փոխարենը արել է հետևյալ կատակը․

Ինչո՞ւ գիտնականները չեն վստահում ատոմներին: Որովհետև նրանք ամեն ինչ հորինում են։ (Why don't scientists trust atoms? / Because they make up everything!):

Ինչո՞ւ կմախքները չեն կռվում միմյանց հետ: Նրանք քաջություն չունեն/նրանք չունեն փորոտիք»։ (Why don't skeletons fight each other? / They don't have the guts!): 


 
 
 
 
  • Արխիվ