Caviar-ը ներկայացրել է նոր iPhone՝ ներկառուցված Rolex ժամացույցով․ այն արժե մոտ $123,000

2 հունիսի, 2023  17:17

Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտացած է Apple-ի հեռախոսների լյուքս տարբերակների արտադրությամբ, ներկայացրել է iPhone-ի նոր մոդելը՝ Rolex Daytona-ն, որի յուրահատկությունն այն է, որ հեռախոսի հետև հատվածում կա թանկարժեք Rolex Cosmograph Daytona մեխանիկական ժամացույց։

Այս աքսեսուարի պատյանը պատրաստված է դեղին ոսկուց, իսկ շրջանակը՝ սև կերամիկայից։ Ժամացույցի թվատախտակը պաշտպանված է դիմացկուն շափյուղայի ապակիով:

iphone Rolex Daytona 2.JPG (98 KB)

Ինքը՝ սմարթֆոնը, պատրաստված է տիտանից, որն այնուհետև պատվել է PVD նյութով, որը սովորաբար օգտագործվում է Rolex ժամացույցների թվատախտակների և կորպուսների հավաքման ժամանակ: IPhone-ը նաև զարդարված է հատուկ զարդանախշով և ոսկուց պատրաստված դեկորատիվ տարրերով։

iphone Rolex Daytona 5.JPG (107 KB)

«Կորպուսը պատրաստված է մրցարշավային ավտոմեքենայի ցուցիչների վահանակի ոճով և ոգեշնչված է Մալքոլմ Քեմփբելի Blue Bird սուպերքարից, որի հետ համագործակցությամբ ստեղծվել են Rolex Daytona առաջին ժամացույցները»,- ասվում է սմարթֆոնի՝ Caviar կայքում հրապարակված նկարագրությունում։

iphone Rolex Daytona.JPG (118 KB)

Նիժնի Նովգորոդում տեղակայված ընկերությունը մտադիր է թողարկել iPhone Rolex Daytona-ի միայն երեք օրինակ։ Որպես հիմա կարող է ծառայել iPhone 14 Pro Max-ը, ինչպես նաև iPhone 15 Pro և 15 Pro Max, որոնք դեռ չեն թողարկվել: Caviar-ի բացառիկ սմարթֆոնը կարժենա 10 մլն ռուբլի` մոտ 123,000 դոլար։


 
 
 
 
  • Արխիվ