Որո՞նք են շուկայում առկա 15 ամենահայտնի սմարթֆոնները

31 մայիսի, 2023  19:00

Բարձր դասի սմարթֆոնների (ԱՄՆ-ում $500 և ավելի) վաճառքը, հակառակ համաշխարհային միտումներին, այս տարի նախորդ տարվա համեմատ աճել է 4,7%-ով, թեև սմարթֆոնների շուկան 2022-ի նույն ժամանակահատվածում նվազել էր 13%-ով։ Այս մասին հայտնում են տեխնոլոգիաների շուկայի վերլուծությամբ զբաղվող Canalys ըներության վերլուծաբանները Twitter-ում։

Այսօր շուկայում ամենահայտնի սմարթֆոնը iPhone 14 Pro Max-ն է: Հաջորդ երեք տեղերը ևս զբաղեցրել են Apple-ի սարքերը՝ iPhone 14 Pro, iPhone 14 և iPhone 13։

Ամենահայտնի սմարթֆոնների ցանկի հինգերորդ տեղում Samsung Galaxy S23 Ultra-ն է։ Ի տարբերություն առաջին չորսի, այս սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով:

Դրան հաջորդում է Apple-ի մեկ այլ մոդել՝ iPhone 14 Plus-ը։

Յոթերորդ տեղում Samsung Galaxy S23-ն է, իսկ այս սարքի ավելի կատարելագործված տարբերակը՝ Samsung Galaxy S23+-ը, հայտնվել է միայն իններորդ տեղում։ Դրանց արանքում iPhone 12-ն է։

Տասնհինգ ամենահայտնի սմարթֆոնների ցանկում ներառվել են նաև չինական արտադրողների սարքերը՝ Xiaomi 13-ը (որը զբաղեցրել է 13-րդ տեղը) և Huawei Mate 50-ը (15-րդ տեղ):

Ուշագրավ է, որ ցուցակում հայտնվել է նաև Samsung Galaxy Z Flip 4 ծալովի սմարթֆոնը, որը, ըստ վերլուծաբանների, լավ ազդակ է ծալովի գաջեթների ապագայի համար, քանի որ այս մոդելը ընդամենը մի քանի ամիս առաջ է հանվել վաճառքի, սակայն արդեն բավական շատ է վաճառվել, որպեսզի հայտնվի ամենահայտնի սմարթֆոնների այս ցուցակում։

Ամբողջական ցուցակն այսպիսի տեսք ունի.

FxSjBq-XgAAqzIE.jpg (57 KB)


 
 
 
 
  • Արխիվ