SADA-ն և Google Cloud-ն ակտիվացնում և տեղարդում են գեներատիվ AI-ով նոր լուծումներ

25 մայիսի, 2023  13:00

SADA-ն և Google Cloud-ը հայտարարել են նոր համագործակցության մասին, որի արդյունքում SADA-ն կզարգացնի գեներատիվ AI կարողությունները և կստեղծի AI-ի վրա աշխատող նոր հնարավորություններ իր հաճախորդների համար: 

Ընկերությունը վերջերս թողարկել է Գեներատիվ AI-ի հայտնաբերման սեմինար-խորհրդատվություն, որի նպատակն է օգնել կազմակերպություններին՝ վերաիմաստավորել իրենց գործառնական մոդելը, անցնել ավտոմատացման, բարձրացնել արտադրողականությունը և ստեղծել եկամուտների նոր հոսքեր:

Ամպային մասնագետների մեկնաբանությամբ, AI գործիքների օգտագործումը կարող է լավ աշխատել հետևյալ 5 սցենարների դեպքում․

  • բարդ բովանդակության որոնում և ամփոփում,
  • նոր բովանդակության ստեղծում,
  • ավտոմատացված խոսակցության գործիքների գեներացում,
  • անհատական պրոդուկտի առաջարկներ,
  • բիզնես գործընթացների և որոշումների կայացման ավտոմատացում։

«Google Cloud-ի գեներատիվ AI-ի օգտագործման հնարավորությունները մեծ արժեք են ներկայացնում բիզնեսների համար։ Այս ոլորտի հաջողության գրավականը գեներատիվ AI գործիքների մտածված ներդրումն է, միաժամանակ հասկանալով, թե ինչպես և որտեղ կարելի է մեղմել ռիսկերը՝ երկարաժամկետ հաջողության հասնելու համար։ Նոր համագործակցության շնորհիվ, SADA-ի փորձագետների թիմը կկարողանա բիզնեսներին օգնել ավելի արագ և ավելի մեծ մասշտաբով դուրս գալ շուկա՝ օգտագործելով գեներատիվ AI-ի գործիքակազմը», - նշել է SADA-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Մայլս Ուորդը:

Google Cloud-ի գլոբալ ISV էկոհամակարգի ղեկավար Բիոն Հասթինգսի կարծիքով, գեներատիվ AI-ը կարող է փոխակերպել ամենահասարակ աշխատանքային գործընթացները և բոլորովին նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսների համար։

«SADA-ի նման գործընկերները վճռորոշ դեր են խաղալու՝ օգնելով հաճախորդներին հասկանալ գեներատիվ AI-ի գործնական դեպքերը և արագ, պատասխանատու կերպով ու ավելի մեծ մասշտաբով ներդնել Google Cloud Generative AI-ը», - նշել է Հասթինգսը։ 

SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ