iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը օպտիկական 6x խոշորացմամբ պերիսկոպի մոդուլներ կստանան

17 մայիսի, 2023  16:13

Մինչև iPhone 15-ի թողարկումը դեռ մի քանի ամիս կա, սակայն ցանցում արդեն շատ տեղեկություններ կան Apple-ի հաջորդ շարքի սմարթֆոնների մասին, որոնք սպասվում են միայն 2024-ին։ TF International Securities ներդրումային ընկերության հայտնի ինսայդեր և վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի խոսքով՝ iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը օպտիկական 6x խոշորացման հնարավորությամբ պերիսկոպի մոդուլներով տեսախցիկներ կստանան։

Կուոն հաստատել է, որ iPhone 16 Pro-ի և iPhone 16 Pro Max-ի էկրաններն իսկապես ավելի մեծ կլինեն, քան նախորդ մոդելներինը. դրանք կլինեն երբևէ արտադրված ամենամեծ iPhone-ները՝ համապատասխանաբար 6,3 և 6,9 դյույմ անկյունագծով: iPhone 14 Pro-ի և iPhone 14 Pro Max-ի համեմատ էկրանները կավելանան 0,2 դյույմով։

Ինչպես նշում է GSMarena.com-ը, մեծացված չափերը թույլ կտան սմարթֆոնների վրա տեղադրել պերիսկոպի նոր և կատարելագործված մոդուլ՝ մինչև 5-6 անգամ խոշորացման հնարավորությամբ։

Նաև ակնկալվում է, որ iPhone 16 Pro-ն կարող է ստանալ Face ID համակարգ, որը կտեղադրվի էկրանի տակ, այդ ժամանակ արդեն էկրանի կտրվածքի կարիք չի լինի:

Հնարավոր է, որ iPhone 15 Pro Max-ը, որի թողարկումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին, նույնպես կարող է ստանալ պերիսկոպի մոդուլ, սակայն, ըստ ամենայնի, այն չի լինի Pro տարբերակում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ