WhatsApp-ը iOS-ի համար նոր ֆունկցիա կգործարկի (լուսանկար)

9 մայիսի, 2023  12:05

Հանրահայտ WhatsApp մեսենջերի iOS 23.8.0.75 բետա թարմացման մեջ նոր գործառույթ է ի հայտ եկել՝ ալիքներ (Channels), որը ներկայումս մշակման փուլում է: Իսկ WhatsApp-ի վերջին՝ iOS 23.9.0.76 բետա տարբերակում, որը հասանելի է TestFlight հավելվածում, WABetaInfo պորտալի մասնագետները հայտնաբերել են ալիքների ցանկը դիտելու հնարավորություն, որոնց բաժանորդագրված են օգտատերերը։

Ալիքները նոր գործիք է բաժանորդներին ինֆորմացիա հասցնելու համար: Օգտատերերին հետաքրքրող հեղինակներից նորությունները հասանելի կլինեն ստատուսի թարմացումների ներդիրում:

WA_CHANNELS_LIST_IOS

Ինչպես տեսնում եք սքրինշոթում, ալիքների ցանկը կցուցադրվի «Ստատուս» (Status) բաժնում, որն այնուհետև կվերանվանվի «Թարմացումներ» (Updates) և դրանում հնարավոր կլինի գտնել ինչպես օգտատիրոջ ներկայիս ստատուսը, այնպես էլ նրա բաժանորդագրությունը։  Ստատուսները կտեղադրվեն հորիզոնական շարքով, որպեսզի էկրանին ավելի շատ տեղ մնա ալիքների համար:

WhatsApp-ում ալիքները, ըստ մասնագետների, կդասավորվեն Telegram ալիքների սկզբունքով. օգտատերերը կկարողանան բաժանորդագրվել այն ալիքներին, որոնք իրենց հետաքրքրում են, իսկ լրահոսում կտեսնեն իրենց հետաքրքրող բովանդակությունը։

Առայժմ այս բոլոր հնարավորությունները հասանելի են միայն բետա տարբերակներում, և հայտնի չէ, թե երբ դրանք հասանելի կլինեն բոլորին։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ