Հրապարակվել են Realme 11 Pro+-ի առաջին լուսանկարները. հեռախոսի դիզայնի վրա աշխատել է Gucci-ի նախկին դիզայները

27 ապրիլի, 2023  11:51

Realme ընկերությունը հրապարակել է իր առաջատար Realme 11 Pro+ սմարթֆոնի պաշտոնական լուսանկարներ և գովազդային տեսահոլովակ։ Սմարթֆոնը շատ հետաքրքիր տեսք ունի, և դա զարմանալի չէ. դրա դիզայնը մշակվել է Gucci-ի նախկին դիզայներ Մատեո Մենոտտոյի հետ համատեղ։

Realme-11-Pro-plus-1.jpg (807 KB)

Սմարթֆոնի հետևի վահանակը պատված է կաշվով։ Վահանակի մեջտեղով անցնում են կենտրոնական կարը և դիզայների կողմից ավելացված ոսկե տարրերը։ Հեռախոսի հետևի մասում կա նաև տեսախցիկի բավականին մեծ, օղակաձև մոդուլ, որը նույնպես բավականին յուրօրինակ տեսք ունի։

Realme-11-Pro-plus-2

Ինչ վերաբերում է սմարթֆոնի բնութագրերին, ապա, ըստ լուրերի, այն համալրված կլինի MediaTek 7000 սերիայի մեկ չիպային համակարգով, 4500 մ/Աժ հզորությամբ մարտկոցով՝ 100 Վտ լիցքավորման աջակցությամբ։ Հիմնական տեսախցիկը կլինի 200 ՄՊ, կլինեն նաև 8 ՄՊ և 2 ՄՊ սենսորներ, իսկ դիմային տեսախցիկը կլինի 32 ՄՊ։

Սմարթֆոնի էկրանը, ըստ առկա տվյալների, կլինի 6,7 դյույմանոց կոր AMOLED՝ Full HD + լուծաչափով և 120 Հց կադրերի արագությամբ։

Սմարթֆոնը պաշտոնական պրեզենտացիան նախատեսված է այս տարվա մայիսի 10-ին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ