Ո՞ր մասնագիտությունները տարածված կլինեն մոտ ապագայում, և որո՞նց մասին պետք է մոռանալ։ Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտը օգնել է պարզել դա:
Ըստ նեյրոնային ցանցի՝ ամենահեռանկարային մասնագիտությունը մեքենայական ուսուցման համակարգերի և արհեստական բանականության ալգորիթմների ծրագրային ապահովման ինժեներն է։ Նման մասնագետը կզբաղվի արհեստական բանականության տարբեր մոդելների ուսուցմամբ և օպտիմիզացմամբ, և թվում է, որ տեսանելի ապագայում դա իսկապես ամենապահանջված մասնագիտությունն է լինելու։
Երկրորդ տեղը զբաղեցրել են ինժեներ-ռոբոտագետները. հենց նրանք կզբաղվեն ռոբոտների նախագծմամբ, արտադրական գործընթացներին դրանց ինտեգրմամբ, ինչպես նաև դրանց վերանորոգմամբ, երբ դրանք շարքից դուրս գան։
Երրորդ տեղում կիբեռանվտանգության մասնագետն է, որը պաշտպանում է համակարգչային համակարգերն ու ցանցերը, վերլուծում ռիսկերն ու խոցելիությունները և մշակում անվտանգությունը բարելավելու միջոցներ։
Ամենահեռանկարային մասնագիտությունների տասնյակում ներառվել են նաև.
ChatGPT-ն վստահ է, որ առաջիկա տարիներին կկարողանա փոխարինել մարդկանց մի շարք մասնագիտություններում, որոնց թվում առաջին տեղը զբաղեցնում են այսպես կոչված «սպիտակ օձիքները», այդ թվում՝ իրավախորհրդատուներ, շուկայագետներ, ուսուցիչներ, թրեյդերներ, հաշվապահներ, և նույնիսկ ծրագրավորողներ ու լրագրողներ:
ամիս
շաբաթ
օր