Ճապոնական ընկերությունը մտադիր է ասուպային արհեստական անձրևներ կազմակերպել՝ պատվերով․ ի՞նչպես է դա արվելու

12 ապրիլի, 2023  10:22

Ասուպային հոսքերը աստղագիտական, թերևս, ամենագեղեցիկ երևույթներից են, որ կարելի դիտել տիեզերքում։ Ճապոնական ALE Co ընկերությունը նախատեսում է իր Sky Canvas  նախագծի շրջանակում ստեղծել այս երևույթի արհեստական տարբերակը և այն իրականացնել պատվերով։  

Ինչպես տեղեկացնում է Newatlas.com-ը, ընկերությունն իր այս գաղափարը մշակում է արդեն տասը տարի, հիմնական թույլտվություններն արդեն ստացել է, իսկ 2019-ից Երկրի ուղեծրում է գտնվում 1 սմ-անոց գնդերով լի երկու արբանյակներ։ 2024 թ․ տիեզերք կուղարկվի այսպիսի ևս մեկ արբանյակ, իսկ ասուպային արհեստական անձրևի առաջին շոուն սպասվում է 2025 թ․, որը կոմերցիոն բնույթ կկրի։ Ենթադրվում էր, որ պատվերի տեղադրումը կլինի VIP Pass NFT հարթակում, սակայն պարզ չէ, թե գործնականում ինչպես տեղի կունենա ամեն ինչ։

ALE Co Sky Canvas.JPG (141 KB)

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ասուպային արհեստական անձրևի շոուն տեսանելի կլինի դրա երկու կողմից անկման հետագծից 100 կմ հեռավորության վրա։ Սակայն չի նշվում, թե արդյոք շոուն այնքան պայծառ կլինի, որպեսզի դրան չխանգարի քաղաքների լուսային ֆոնը։ Ասուպային հոսքերը լավ չեն երևում այդ լուսային ֆոնի պատճառով, այդ պատճառով էլ դրանք լավ են երևում քաղաքներից դուրս գտնվող վայրերից, սակայն ոչ բոլորն են պատրաստ կարճատև այս երևույթը դիտելու համար դուրս գնալ քաղաքից։

Պարբերականը նշում է, որ ասուպային բնական հոսքը դիտելը ամենահեշտ զվարճանքներից չէ․ պետք է հաշվի առնել, թե ինչ եղանակ կլնի, երբ այն տեղի կունենա և որտեղից այն հնարավոր կլինի առավելագույնս լավ տեսնել։ Մինչդեռ երևույթի արհեստական տարբերակը թույլ կտա ընտրել դրա համար հարմար պայմաններ և դա անել դիտորդների համար առավելագույն հարմարավետությամբ։

artificial meteor shower.JPG (70 KB)

Բացի դրանից, ասուպային արհեստական հոսքը կարող է նաև օգնել գիտությանը։ Դեպի Երկիր ընկնող գնդերը կվառվեն մթնոլորտի վերին հատվածում և գիտնականներին հնարավորություն կտան տվյալներ հավաքել այդ միջավայրի մասին, որտեղ արբանյակները չեն թռչում, որտեղ չեն բարձրանում օդապարիկները։ Այդ տվյալները կարող են օգտակար լինել հատկապես Երկրի կլիմայական մոդելները կատարելագործելու համար:

Պարբերականը նաև նշում է, որ Երկրի բնակիչների, արբանյակների և ինքնաթիռների համար արհեստական ​​երկնաքարերն ընդհանրապես որևէ վտանգ չեն ներկայացնում, քանզի դրանք բավականաչափ փոքր են ամբողջությամբ կայրվեն մթնոլորտի վերին շերտում:


 
 
 
 
  • Արխիվ