Հրապարակվել են Pixel 7 սմարթֆոնի բնութագրերը. ի՞նչ է հայտնի դրանց մասին

3 հոկտեմբերի, 2022  17:38

Google-ը նախատեսում է Pixel 7 սմարթֆոնների շարքը թողարկել հոկտեմբերի 6-ին, սակայն դրանց բնութագրերի մեծ մասն արդեն հայտնի է։ Վերջերս Google News-ի Telegram-յան ալիքը հրապարակեց Pixel 7 սերիայի ենթադրյալ բնութագրերի ցուցակը, որոնք հայտնաբերվել են թայվանական կապի օպերատորի կայքում:

Ցանկում կարող եք տեսնել ինչպես նոր, այնպես էլ նախկինում արտահոսած տվյալներ նոր սմարթֆոնների մասին:

Կարծես, Pixel 7 սերիայի երկու հեռախոսներն էլ կունենան՝

Tensor G2 չիպսեթ, 128 ԳԲ կամ 256 ԳԲ հիշողություն, IP68 վարկանիշ, Դեմքի եւ մատնահետքի միջոցով ապաբլոկավորելու հնարավորություն, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 12 ՄՊ գերլայն հետեւի տեսախցիկ, 10,8 ՄՊ սելֆի տեսախցիկ՝ 4K վիդեո աջակցությամբ։

Pixel 7 Pro-ն կունենա մեծ 6,7 դյույմանոց QHD+ (LTPO, 120 Հց) OLED էկրան, 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, 48 մեգապիքսելանոց հեռաօբյեկտիվ եւ ավտոֆոկուս՝ գերլայնանկյուն տեսախցիկի համար:

Համեմատության համար նշենք, որ ստանդարտ Pixel 7-ը, կարծես, կստանա 6,3 դյույմանոց FHD+ (90 Հց) OLED էկրան, 8 ԳԲ ՕՀՍ եւ գերլայն ֆիքսված ֆոկուսով հետեւի տեսախցիկ, բայց առանց հեռաօբյեկտիվի։

Հետաքրքիր է, որ Pixel 7 Pro-ի տելեօբյեկտիվն ունի 5-ակի օպտիկական խոշորացում եւ 30-ակի «բարձր լուծաչափի» խոշորացում:

Նշենք, որ Pixel 6 Pro-ն ուներ 48 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ 4-ակի պերիսկոպի խոշորացմամբ եւ 20-ակի հիբրիդային խոշորացմամբ։

Արտադրողը խոստանում է, որ մարտկոցը կծառայի 24 ժամ, եւ որ երկու սմարթֆոններն էլ կունենան լարային եւ անլար արագ լիցքավորման աջակցություն:

Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ լիցքավորման արագությունն իրականում դժվար թե մեծանա Pixel 6-ի համեմատ (որը, ի դեպ, իրականում ավելի դանդաղ էր լիցքավորվում, քան խոստացել էին): Եվ սա ակնհայտորեն վատ նորություն է, քանի որ ակնկալվում է, որ 2023 թվականին արագ լիցքավորումը սմարթֆոնների կարեւոր առանձնահատկություններից մեկը կլինի։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում