Նոր տեխնոլոգիան թույլ կտա սմարթֆոնը լիցքավորել ընդամենը 10 րոպեում

3 հոկտեմբերի, 2022  15:33

Արդեն այսօր գոյություն ունի սմարթֆոնների արագ լիցքավորման տեխնոլոգիան․ ընդամենը 6 րոպեում հնարավոր է լիցքավորել մարտկոցը 80 տոկոսով։ Սակայն այս տեխնոլոգիան, ինչպես նշում է Digital Chat Station մականունով ինսայդերը, բնավ էլ առավելագույն սահմանը չէ․ հաջորդ տարի, ըստ նրա, կհայտնվի նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորել 10 րոպեից պակաս ժամանակում։

Սմարթֆոններն արդեն վաղուց մեր կյանքի մի մասն են, եւ ամենատարբեր բնութագրերով սարքերն այնքան շատ են, որ սմարթֆոն գնելիս ինչ-որ մեկն ընտրելը դժվար է։ Սակայն կա խնդիր, որը մինչ օրս չի լուծել սմարթֆոնների ոչ մի արտադրող՝ սարքի երկարատեւ աշխատանքը։  

Քանի որ սմարթֆոնները մեծ չեն, դրանք հնարավոր չէ հագեցնել հզոր մարտկոցներով, որոնց լիցքը կպահպանվի մի քանի օր։ Այդ պատճառով արտադրողները փորձում են խնդրին այլ տեսանկյունից մոտենալ եւ նոր հեռախոսներն ապահովել արագ լիցքավորման հնարավորությամբ։ 

Արդեն այսօր կան սմարթֆոններ, որոնք բավական արագ են լիցքավորվում։ Այսպես, օրինակ, հուլիսին թողարկված Vivo iQOO 10 Pro-ն հագեցած է 200 Վտ հզորությամբ գերարագ լիցքավորմամբ։ 4700 մԱ/ժ հզորության մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվում է 10 րոպեում։

Xiaomi Redmi Note 12 Pro+-ը, որը կթողարկվի հոկտեմբերին, ըստ լուրերի, կունենա 210 Վտ հզորությամբ լիցքավորում։

Digital Chat Station-ը վստահ է, որ հաջորդ տարի թողարկվելիք հեռախոսները կլիցքավորվեն նույնիսկ էլ ավելի արագ՝ հաշված րոպեների ընթացքում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ