Հայաստանում իրականացվում է պետական կառույցներում Microsoft 365 լիցենզիաների ներդրման պիլոտային ծրագիր։ Ինչպես հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նախագիծն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գործընկերների աջակցությամբ։
Այս պահին արդեն հայտարարված է վիրտուալ սերվերների մրցույթը, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով նախատեսվում է Microsoft 365-ի լիարժեք ներդրումը՝ իր ողջ լիցենզիոն փաթեթով, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Այս նախագիծը կլինի պիլոտային և կծառայի որպես օրինակ՝ հետագայում այլ գերատեսչություններում ներդնելու համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Microsoft Exchange կորպորատիվ փոստի, Microsoft Teams հարթակի և Microsoft 365-ի այլ գործիքների լիարժեք կիրառում, ինչը թույլ կտա բարձրացնել ներքին հաղորդակցության և թվային փաստաթղթաշրջանառության արդյունավետությունը պետական մարմիններում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում