Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի 2023-24 թթ․ մրցութային փաթեթների նախնական տարբերակները (բացի Կլաստեր 3-ից՝ Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության)։
Փաթեթների նախնական տարբերակները կարող եք գտնել այցելելով հետևյալ այստեղ։
Ինչպես տեղեկացնում է Գիտության կոմիտեն, բացի դրանից, վերոնշյալ փաթեթների վերաբերյալ, Եվրահանձնաժողովը առաջիկայում կանցկացնի տեղեկատվական օրեր՝ նվիրված դրանցում ներառված մրցույթներին, դիմումների ներկայացմանը և գնահատման գործընթացներին, ակնկալվող արդյունքներին և այլ հարակից հարցերին։Տեղեկատվական օրերի ցանկը կարող եք գտնել այստեղ։
Հավելյալ կարող եք մասնակցել նաև հետևյալ տեղեկատվական օրերին՝
Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների Անձնակազմի փոխանակումներ (MSCA Staff exchanges) մրցույթի վերաբերյալ տեղեկատվական օր, Եվրոպական նորարարական խորհրդի (EIC) մրցույթների վերաբերյալ տեղեկատվական օր։ «Հորիզոն Եվրոպա»-ի մասին«Հորիզոն Եվրոպա»-ն հետազոտության և նորարարության ոլորտում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող հիմնական ծրագիրն է, որի բյուջեն կազմում է 95,5 միլիարդ եվրո:
Այն պայքարում է կլիմայի փոփոխության դեմ, օգնում է հասնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և խթանում է ԵՄ մրցունակությունն ու աճը:
Ծրագիրը հեշտացնում է համագործակցությունը և ուժեղացնում հետազոտության և նորարարության ազդեցությունը ԵՄ քաղաքականության մշակման, աջակցության և իրականացման գործում։ Այն աջակցում է գերազանց գիտելիքների և տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց ավելի լավ տարածմանը:
Ծրագրի շրջանակում ստեղծվում են աշխատատեղեր, լիովին ներգրավվում են ԵՄ տարածքում գործող տաղանդավոր մասնագետներ։ Ծրագիրը նաև խթանում է տնտեսական աճը, արդյունաբերական մրցունակությունը և օպտիմալացնում ներդրումների ազդեցությունը Եվրոպական հետազոտական տարածքում:
Ծրագրին կարող են մասնակցել ԵՄ-ից և ասոցացված երկրներից իրավաբանական անձինք։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում