NASA-ի Ames հետազոտական կենտրոնի գիտնականները ստեղծել և փորձարկել են ինքնահավաքվող ավտոմատացված շինություններ, որոնք կարող են օգնել մարդկությանը այլ մոլորակներ բնակեցնելու ժամանակ:
Ինչպես նկարագրված է տիեզերական գործակալության պաշտոնական կայքում հրապարակված ուսումնասիրությունում, ARMADAS (Automated Reconfigurable Mission Adaptive Digital Assembly Systems) կոչվող տեխնոլոգիան ութակողմ շրջանակ է, որոնք հավաքում են երկու տեսակի ռոբոտներ։ Առաջինն այն տեղափոխում է տեղից տեղ, իսկ երկրորդը սահում է կառուցվածքների երկայնքով՝ ամրացնելով շինարարական տարրերը:
Մասերի ձևը հնարավորություն է տալիս դրանք ամրացնել տարբեր անկյուններով՝ պահպանելով կառուցվածքային ամրությունը։ Ինժեներների կարծիքով՝ այդ շրջանակները կարելի է պատրաստել հենց տեղում՝ տարբեր նյութերից, որոնք գտնվում են բնակեցվող մոլորակի կամ, օրինակ՝ Լուսնի մակերեսին։
Փորձերի ընթացքում ռոբոտները 4,2 օրվա աշխատանքի ընթացքում կառուցել են 256 շրջանակներից բաղկացած ապաստարան։ Ըստ NASA-ի փորձագետների՝ եթե ARMDAS-ն ուղարկվեր Լուսին այնտեղ մարդկանց վայրէջք կատարելուց մեկ տարի առաջ, ապա ռոբոտացված համակարգը ժամանակ կունենար 12 նմանատիպ ապաստարաններ կառուցելու մինչև տիեզերագնացների ժամանումը:
Այժմ ինժեներներն աշխատում են ռոբոտների համար էլեկտրամատակարարման համակարգի նախագծման վրա։ Ապագայում նրանք կկարողանան կա՛մ ինքնավար լիցքավորվել կայաններում, կա՛մ էներգիա ստանալ անլար եղանակով։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում