YouTube-ն սկսել է ՌԴ-ում ընդդիմադիր բովանդակություն արգելափակել՝ իշխանությունների պահանջով

21 մայիսի, 2024  13:44

YouTube-ն սկսել է համագործակցել ՌԴ իշխանությունների հետ, որպեսզի համապատասխանի երկրի օրենսդրության պահանջներին, այս մասին Ura.ru գործակալությանը հայտնել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը։

Արդյունքում YouTube-ն արգելափակել է Ռուսաստանում զինվորական ծառայությունից խուսափելու մասին երեք տեսանյութ։ Տեսանյութերը տեղադրվել են «Дозор в Волгограде», «Школа призывника» ալիքներում (ՌԴ Արդարադատության նախարարությունն այս կազմակերպությունը ներառել է օտարերկրյա գործակալների ցանկում) և շրջանային մեկ այլ անկախ լրատվամիջոցում։

Արգելափակման պատճառը եղել է պետական ​​կառույցների պահանջը։ Սվինցովի խոսքով՝ YouTube-ը կարող է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ երկրի տարածքում սոցցանցի ամբողջական արգելափակումից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ այժմ ակտիվորեն ստեղծվում են վիդեոհոսթինգ կայքերի ռուսական անալոգները։

«Միանգամայն հնարավոր է կանխել արգելափակումը, քանի որ այժմ ակտիվորեն ստեղծվում են YouTube-ի ռուսական անալոգները։ Հուսով ենք, որ վիդեոհոսթինգը կշարունակի այդպես վարվել: Այն կհամագործակցի Ռուսաստանի հետ՝ տեղական ծառայությունների հետ մեկտեղ»,- ասել է Սվինցովը։

Նա նաև նշել է, որ այլ արտասահմանյան ընկերություններ, օրինակ՝ Microsoft-ը, նույնպես սկսում են ընդառաջել Ռուսաստանին, ինչը վկայում է ռուսական շուկա արևմտյան ընկերությունների հնարավոր դանդաղ վերադարձի մասին։


 
 
 
 
  • Արխիվ