Samsung-ը ներկայացրել է Galaxy F54 5G նոր սմարթֆոնը, որը միջին գների կատեգորիայի սարքի համար բավականին լավ բնութագրեր ունի, այդ թվում՝ 108 ՄՊ տեսախցիկ։
Ինչպես տեղեկացնում է Sammobile պարբերականը, նոր սմարթֆոնը համալրված է 6,7 դյույմանոց Super AMOLED+ էկրանով՝ Full HD+ լուծաչափով, մինչև 120 Հց թարմացման հաճախականությամբ և Vision Booster տեխնոլոգիայի աջակցությամբ։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass 5 ապակիով։
Սմարթֆոնն աշխատում է ութմիջուկանի Exynos 1380 պրոցեսորով, կա նաև 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։
Galaxy F54 5G տեսախցիկի համակարգը բաղկացած է 3 մոդուլից։ Հիմնական մոդուլը, ինչպես արդեն նշվել է, ունի 108 ՄՊ լուծաչափ և ապահովում է 4K լուծաչափով վայրկյանում 30 կադր տեսագրում: Երկրորդ 8 ՄՊ տեսախցիկը հագեցած է գերլայնանկյուն ոսպնյակով, իսկ երրորդը 2 ՄՊ մակրո մոդուլ է։ Առջևի տեսախցիկն ունի 32 ՄՊ լուծաչափ։
Մարտկոցի հզորությունը 6000 մ/Աժ է, հեռախոսն ունի մինչև 25 Վտ արագ լիցքավորման աջակցություն։
Ինչպես կարելի է կռահել սարքի անունից, այն ունի 5G տեխնոլոգիայի աջակցություն։ Բայց կա նաև Wi-Fi 6, Bluetooth 5.3 և NFC կապի ստանդարտների աջակցություն:
Սմարթֆոնը ներկայումս վաճառվում է Հնդկաստանում 28,000 հնդկական ռուփիով (մոտ 340 դոլար): Առկա է երկու գույնով՝ կապույտ և արծաթագույն։
ամիս
շաբաթ
օր