Ապագայի 10 ամենախոստումնալից մասնագիտությունները՝ ըստ արհեստական բանականության

25 ապրիլի, 2023  15:43

Ո՞ր մասնագիտությունները տարածված կլինեն մոտ ապագայում, և որո՞նց մասին պետք է մոռանալ։ Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտը օգնել է պարզել դա:

Ըստ նեյրոնային ցանցի՝ ամենահեռանկարային մասնագիտությունը մեքենայական ուսուցման համակարգերի և արհեստական բանականության ալգորիթմների ծրագրային ապահովման ինժեներն է։ Նման մասնագետը կզբաղվի արհեստական ​​բանականության տարբեր մոդելների ուսուցմամբ և օպտիմիզացմամբ, և թվում է, որ տեսանելի ապագայում դա իսկապես ամենապահանջված մասնագիտությունն է լինելու։

Երկրորդ տեղը զբաղեցրել են ինժեներ-ռոբոտագետները. հենց նրանք կզբաղվեն ռոբոտների նախագծմամբ, արտադրական գործընթացներին դրանց ինտեգրմամբ, ինչպես նաև դրանց վերանորոգմամբ, երբ դրանք շարքից դուրս գան։

Երրորդ տեղում կիբեռանվտանգության մասնագետն է, որը պաշտպանում է համակարգչային համակարգերն ու ցանցերը, վերլուծում ռիսկերն ու խոցելիությունները և մշակում անվտանգությունը բարելավելու միջոցներ։

Ամենահեռանկարային մասնագիտությունների տասնյակում ներառվել են նաև.

Կենսատեխնոլոգ, Վիրտուալ և լրացված իրականության մշակող, Բլոկչեյն ինժեներ, Էներգետիկ կայունության ինժեներ, Գենային թերապիայի և գեների խմբագրման մասնագետ, Տվյալների վերլուծաբան, Իրերի ինտերնետի (IoT) ծրագրային ապահովման ինժեներ։

ChatGPT-ն վստահ է, որ առաջիկա տարիներին կկարողանա փոխարինել մարդկանց մի շարք մասնագիտություններում, որոնց թվում առաջին տեղը զբաղեցնում են այսպես կոչված «սպիտակ օձիքները», այդ թվում՝ իրավախորհրդատուներ, շուկայագետներ, ուսուցիչներ, թրեյդերներ, հաշվապահներ, և նույնիսկ ծրագրավորողներ ու լրագրողներ:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում