Նոր հագուստը, աքսեսուարներն ու փոքրիկ ցանկությունները հաճախ մեզ ստիպում են թարմացնել նաև մեր wishlist-ը։ Եթե ձեր ցանկությունների ցուցակում տեխնոլոգիական նորույթները ևս իրենց տեղն ունեն, ուրեմն Apple-ի՝ այս տարվա նորույթների ներկայացումից հետո, այն հաստատ մի փոքր երկարել է։ Նոր iPhone սմարթֆոններ, առաջին ծալվող iPhone-ը, Apple Watch-ի թարմացված մոդելներ և նոր AirPods․ այս աշունը գաջեթների սիրահարների համար իսկապես հետաքրքիր է։ Ահա այն 6 Apple նորույթը, որոնք կարող են հայտնվել ձեր Tech wishlist-ում են։
iPhone 18 Pro․ դասականը՝ նոր տրամադրությամբ
iPhone 18 Pro նորույթում տեխնիկական թարմացումներն ու արտաքին տեսքը հավասարապես ուշադրություն են գրավում։ A20 Pro չիպը, նորացված տեսախցիկային համակարգը և 48 ՄՊ Fusion հիմնական տեսախցիկը՝ փոփոխական բացվածքով, այն հետաքրքիր ընտրություն են դարձնում նրանց համար, ովքեր ցանկանում են գնել սմարթֆոն ոչ միայն առօրյա օգտագործման, այլև լուսանկարների, տեսանյութերի ու կոնտենտի ստեղծման համար։
Փոփոխական բացվածքը հնարավորություն է տալիս ավելի ճկուն աշխատել տարբեր լուսավորության պայմաններում և վերահսկել կադրի տեսքն ու ֆոնային լղոզումը (Blur)։ Եվ, քանի որ սմարթֆոնը հաճախ մեր հիմնական ֆոտոխցիկն է, նման հնարավորությունները արդեն պարզապես տեխնիկական թարմացում չեն, այլ առօրյա օգտագործման նոր փորձ։
Իսկ արտաքին տեսքի սիրահարների համար iPhone 18 Pro-ն առաջարկում է գունային նոր ընտրություններ՝ բորդո (Burgundy), սառցային մոխրագույն (Glacier), արծաթագույն (Silver) և սև (Black)։ Այսպիսով, այն կարող է լինել ոչ միայն տեխնոլոգիական նորույթ, այլև ձեր ամենօրյա ոճի մի մասը։
iPhone 18 Pro Max․ երբ մեծ էկրանը նախընտրություն է
iPhone 18 Pro Max Apple գաջեթը պահպանում է Pro շարքի հիմնական հնարավորությունները՝ A20 Pro չիպ, առաջադեմ տեսախցիկային համակարգ և նոր ԱԲ հնարավորություններ, բայց առաջարկում է ավելի մեծ էկրանի փորձ։ Եթե iPhone 18 Pro-ն ավելի շատ «կոմպակտ, բայց հզոր» ընտրության մասին է, ապա Pro Max-ը մեծ էկրանի սիրահարների համար է։ Այն հատկապես հարմար է նրանց համար, ում սմարթֆոնը միաժամանակ աշխատանքային գործիք է, ժամանցի էկրան և կոնտենտ ստեղծելու սարք։ Ֆիլմ դիտել, լուսանկար խմբագրել, երկար նամակ գրել կամ մի քանի հավելվածների միջև անցնել․ մեծ էկրանը նման պահերին պարզապես հաճելի հավելում չէ, այլ իրական հարմարավետություն։ Իսկ եթե մեծ էկրանը ձեզ դուր է գալիս, բայց սովորական մեծ սմարթֆոնը դեռ բավարար չէ, հաջորդ նորույթն արդեն լրիվ այլ պատմություն է
iPhone Duo․ wishlist-ի ամենահամարձակ կետը
Այս ցանկի ամենաանակնկալ նորույթը, թերևս, iPhone Duo ծալվող սմարթֆոնն է։ Apple-ի առաջին ծալվող iPhone-ը նոր ձևաչափ է բերում ընկերության սմարթֆոնների շարքին։ Փակ վիճակում այն ավելի կոմպակտ է, իսկ բացվելու դեպքում այն իր մեծ էկրանով փոքրիկ պլանշետ է հիշեցնում։ iPhone Duo-ն աշխատում է A20 Pro չիպով և նախատեսված է Apple-ի նոր ԱԲ հնարավորությունների հետ աշխատանքի համար։
Մինչ iPhone Duo-ի հայտնվելը, շուկայում ներկայացված էին Android ծալվող սմարթֆոններ: Այժմ Apple-ը ևս միանում է այս ուղղությանը՝ իր առաջին ծալվող iPhone-ով նոր մրցակցային հետաքրքրություն ստեղծելով այս ձևաչափի շուրջ։ iPhone Duo-ն նոր հետաքրքրություն է հաղորդում արդեն ծանոթ գաղափարին և ցույց է տալիս, որ ծալվող սմարթֆոնը կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական նորույթ, այլև սմարթֆոնի օգտագործման նոր ձևաչափ։ Եթե սովորական սմարթֆոնները ձեզ այլևս չեն զարմացնում, սա հենց այն նորույթն է, որը կարող է հայտնվել ձեր ցանկությունների ցանկի առաջին հորիզոնականում։
Apple Watch Series 12. տեխնոլոգիական աքսեսուար
Apple Watch-ը վաղուց դադարել է պարզապես ժամացույց լինելուց։ Այն դարձել է ոճային աքսեսուար։ Apple Watch Series 12-ը համալրվել է նոր S11 չիպով և առողջության վերահսկման թարմացված համակարգով՝ Health Sensing System-ով։ Այն հետևում է առողջության և ֆիզիկական ակտիվության մի շարք ցուցանիշների, իսկ նոր՝ պատրաստվածության գնահատականը (Readiness Score), օգնում է հասկանալ՝ որքանով է օրգանիզմը պատրաստ օրվա ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Արտաքին տեսքի առումով նոր գույներն ու նյութերը 12-րդ սերիայի սմարթ ժամացույցը դարձնում են ավելի հեշտ համադրելի տարբեր ոճերի հետ։ Այսինքն՝ եթե wishlist-ում ուզում եք ունենալ մի բան, որը և՛ ֆունկցիոնալ է, և՛ գեղեցիկ, Apple Watch Series 12-ը բավական տրամաբանական թեկնածու է։
Apple Watch Ultra 4. ակտիվ կենսակերպի համար
Եթե 12-րդ սերիայի սմարթ ժամացույցը հեշտ է պատկերացնել քաղաքային առօրյայում, Apple Watch Ultra 4 նորույթը մի փոքր այլ տրամադրություն ունի։ Ավելի ամուր, սպորտային և արկածների համար պատրաստ։ Նրանց համար է, որոնց օրը միշտ չէ, որ անցնում է գրասենյակում կամ սրճարանում, wishlist-ը կարող է ունենալ նաև ավելի սպորտային տրամադրություն։ Ultra 4-ը ստեղծված է ակտիվ օգտագործման համար և առանձնանում է տիտանե պատյանով, ավելի երկար մարտկոցի աշխատանքով և մարզումների ու բացօթյա ակտիվությունների համար նախատեսված հնարավորություններով։ Apple-ի տվյալներով՝ այն կարող է ապահովել մինչև 45 ժամ աշխատանք բացօթյա մարզումներին հետևելոս և մինչև 50 ժամ՝ առօրյա օգտագործման դեպքում։ Եթե ձեր առօրյան ներառում է մարզասրահ, վազք, ճանապարհորդություններ կամ պարզապես ավելի ակտիվ առօրյա, այս մոդելը կարող է հայտնվել ձեր wishlist-ում։
AirPods 5․ միացրեք ձեր տրամադրությունը
Wishlist-ի վերջին կետը ամենափոքրն է չափերով, բայց ամենաշատ օգտագործվողներից մեկն է։ AirPods 5 անլար ականջակալները ստացել են ակտիվ աղմուկի չեղարկում՝ ANC, նոր ակուստիկ համակարգ և հարմարվող ձայնային կարգավորման գործառույթ (Adaptive EQ)։ Դրանք նախատեսված են տարբեր միջավայրերում ավելի հարմարավետ ձայնային փորձ ապահովելու համար։ Apple AirPods ականջակալները արդեն վաղուց առօրյայի մի մասն են դարձել՝ աշխատանքի ճանապարհին, մարզումների ժամանակ կամ պարզապես այն պահերին, երբ ուզում եք մի փոքր առանձնանալ շրջապատի աղմուկից։
Եթե արդեն կազմել եք ձեր Tech wishlist-ը, Apple-ի նոր մոդելների ամբողջական տեսականին կարող եք գտնել AllSell-ում, համեմատել հասանելի նորույթները, գներն ու վաճառքի պայմանները։






