Xiaomi Civi 2 սմարթֆոնի նոր տարբերակը Չինաստանում արդեն հասանելի է նախնական պատվերի համար։ Սահմանափակ քանակով թողարկված Xiaomi Civi 2 Hello Kitty-ն բազային մոդելից տարբերվում է նրանով, որ դրա հետևի հատվածի թափանցիկությունը կարող է փոխվել:
Սմարթֆոնի հետևի հատվածին պատկերաված են Hello Kitty կատուներ․ պատկերի ինտենսիվությունը կախված է լուսավորությունից. մթության մեջ հետևի վահանակը դառնում է գրեթե սպիտակ, իսկ պատկերը գրեթե անհետանում է։ Արևի ուղիղ ճառագայթների տակ պատկերը դառնում է հստակ տեսանելի:
Նոր տարբերակի բնութագրերը չեն տարբերվում ստանդարտից. այն համալրված է 6,55 դյույմանոց AMOLED էկրանով, ութ միջուկանի Snapdragon 7 Gen 1 պրոցեսորով՝ 2,4 ԳՀց հաճախականությամբ և 4500 մԱ/ժ մարտկոցով՝ 67 վտ լիցքավորման աջակցությամբ (մարտկոցը լրիվ լիցքավորվում է 40 րոպեում):
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա դրանք երեքն են.
- 50 ՄՊ, f/1.8, (լայն), 1/1.56", 1.0µm, PDAF,
- 20 ՄՊ, f/2.2, 115˚ (գերլայն), 1/2.78", 1.0µm,
- 2 ՄՊ, f/2.4, (մակրո)։
Առջևի տեսախցիկը ունի երկու սենսոր.
- 32 ՄՊ, f/2.0, (լայն), 1/2.8", 0.8µm, AF,
- 32 ՄՊ, 100˚ (գերլայն), 1/2.8", 0.8µm։
Սահմանափակ քանակով թողարկված Xiaomi Civi 2 Hello Kitty-ն կարելի է նախապես պատվիրել մոտ 410 դոլարով (12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողության տարբերակը):






