HUAWEI ընկերությունը շարունակում է փորձարկումներ կատարել ձևաչափերի հետ և պատրաստում է մի սմարթֆոն, որը կարող է առանձնանալ սովորական ֆլագմանների ֆոնին: Ինսայդերների տվյալներով՝ խոսքը դասական մոնոբլոկային սարքի մասին է՝ ոչ ստանդարտ լայն էկրանով, որի դիզայնը ոգեշնչված է ծալվող Pura X-ից:
Անսովոր համամասնություններ
Digital Chat Station-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նորույթը կստանա կողմերի 16:9 կամ 16:10 հարաբերակցությամբ դիսփլեյ: Այդպիսի ձևաչափը սմարթֆոնը զգալիորեն ավելի լայն կդարձնի ժամանակակից մոդելների մեծ մասից, ինչը կարող է դրականորեն անդրադառնալ տեսանյութեր դիտելու, փաստաթղթերի հետ աշխատելու և բազմախնդրության հարմարավետության վրա: Ընդ որում, սարքը ծալվող չի լինի. այն հարթ կորպուսով լիարժեք «աղյուսիկ» է:
Առանցքային բնութագրերը
Նախնական տվյալներով՝ սմարթֆոնը կհամալրվի Kirin 9-րդ սերիայի ֆլագմանային պրոցեսորով, որը կապահովի բարձր արտադրողականություն և էներգաարդյունավետություն: Գլխավոր առանձնահատկություններից մեկը կդառնա ավելի քան 7000 մԱժ տարողությամբ կուտակիչը. սա 2026 թվականի պրեմիում դասի սարքերի շրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
Ոչ պակաս հետաքրքիր է տեսախցիկների բլոկը: Հիմնական մոդուլը կստանա 50 Մպ սենսոր՝ 1/1,3 դյույմ մատրիցայի չափսով, ինչը պետք է ապահովի լավ դետալիզացիա և նկարահանման որակ անբավարար լուսավորության պայմաններում: Նրան կօգնի 50 Մպ-ոց պերիասկոպային տելեֆոտո տեսախցիկը՝ որակյալ օպտիկական զումի համար, ինչպես նաև մուլտիսպեկտրալ սենսորը, որը HUAWEI-ն ավանդաբար օգտագործում է գունահաղորդման բարելավման և կադրերի մշակման ճշգրտության համար:
Երբ սպասել պրեմիերային
Սարքի պաշտոնական անոնսը սպասվում է 2026 թվականի չորրորդ եռամսյակում՝ հավանաբար հոկտեմբերի և դեկտեմբերի միջև ընկած ժամանակահատվածում: Առայժմ հստակ ամսաթիվը և մոդելի անվանումը չեն բացահայտվում, սակայն ինսայդերներն արդեն անվանում են նորույթը վերջին տարիներին դասական սմարթֆոնների սեգմենտում HUAWEI-ի ամենահետաքրքիր փորձարկումներից մեկը:
Կարճ ասած
HUAWEI-ը մշակում է դասական սմարթֆոն՝ անսովոր լայն էկրանով (16:9 կամ 16:10 հարաբերակցությամբ), Kirin 9-րդ սերիայի ֆլագմանային պրոցեսորով, ավելի քան 7000 մԱժ հզորությամբ մարտկոցով և հզոր տեսախցիկով՝ 50 մեգապիքսելանոց հիմնական մոդուլով ու պերիլսկոպով: Նորույթի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի չորրորդ եռամսյակում: Սարքը կարող է հետաքրքիր այլընտրանք դառնալ ձգված դիսփլեյներով սովորական ֆլագմաններին:






