OnePlus ընկերությունը հայտարարել է, որ OnePlus 11 ֆլագմանային սմարթֆոնը վաճառքի ռեկորդ է սահմանել Qualcomm Snapdragon Gen 2 չիպով աշխատող բոլոր մոդելների մեջ:

Ընկերությունը տեղեկացրել է, որ վաճառքի առաջին օրը ընդամենը 51 րոպեում վաճառվել է ավելի շատ OnePlus 11 սմարթֆոն, քան Qualcomm Snapdragon Gen 2 չիպով աշխատող նախկինում թողարկված 8 մոդելներից յուրաքանչյուրի դեպքում:

Հրապարակվել են նաև OnePlus 11-ի Sony IMX709 սենսորով արված լուսանկարներ։ Արտադրողը պնդում է, որ Hasselblad տեսախցիկը և արհեստական ​​բանականության ալգորիթմը թույլ են տալիս դիմանկարներ անելիս հետևի ֆոնի ծայրահեղ բնական մշուշոտ պատկեր ստանալ։

OnePlus 11  blur .jpg (106 KB)

OnePlus 11 blur 2.jpg (135 KB)

OnePlus 11 blur 3.jpg (114 KB)

Արտադրողը պնդում է, որ ColorOS ինտերֆեյսը և հիշողության ամբողջությամբ վերափոխված ենթահամակարգը սմարթֆոնին հնարավորություն են տալիս աշխատել նույնքան սահուն ինչպես թողարկման պահին, այնպես էլ դրանից չորս տարի անց:

OnePlus 11-ն առաջինն է, որն ստացել է LTPO 3.0 տեխնոլոգիայով աշխատող էկրան, որը պատասխանատու է պատկերի սահուն և արագ թարմացման համար՝ 1-ից մինչև 120 Հց։ OnePlus China ընկերության նախագահ Լի Ջիեն ասել է, որ OnePlus 11-ն ունի այս ինդուստրիայում ամենասահուն աշխատող էկրանը։

OnePlus 11-ի բազային տարբերակն ստացել է 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Սմարթֆոնն արժե 580 դոլար։