Eldrive-ը ընկերությունը շատ արագ նորեկից վերածվեց չինական էլեկտրամեքենաների վաճառքի առաջատարի Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ Բիզնեսի զարգացման տնօրեն Արեւիկ Անանյանի հետ զրույցում մենք ուսումնասիրում ենք՝ ինչպես ամեն ինչ սկսվեց, ինչպես են կարգավորվում լոգիստիկ գործընթացները տասնյակ երկրներում, ինչու են երբեմն լինում մատակարարման ուշացումներ և ինչ լուծումներ են արդեն գործի դրված։ Eldrive-ը միայն մեքենաներ վաճառող ընկերություն չէ. այն ձևավորում է մի ամբողջ էկոհամակարգ, որը վերափոխում է տարածաշրջանի էներգետիկ եւ լոգիստիկ դաշտը։
Eldrive ընկերությունը շատ կարճ ժամանակում դարձավ ոլորտի առաջատարներից։ Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը։
2024 թվականին վերլուծեցինք էլեկտրական մեքենաների աճող պահանջարկն ու որոշեցինք բացել չինական էլեկտրական մեքենաների մեր առաջին ցուցասրահը Երևանում։ Այդ պահից սկսած՝ Eldrive-ը դարձավ չինական էլեկտրական մեքենաների շուկայի առաջատարը Հայաստանում, իսկ այժմ՝ նաև տարածաշրջանում։
Այսօր ինչպիսի՞ մասշտաբ ունի ընկերությունը։
Մենք արդեն գործում ենք ոչ միայն Հայաստանում, այլև՝ Վրաստանում և ԱՄԷ-ում։ Ունենք երկու առաջատար ցուցասրահ՝ Երևանում և Թբիլիսիում։ Սպասարկում ենք ոչ միայն անհատ գնորդների, այլև՝ պետական հաստատությունների, խոշոր կազմակերպությունների, գործընկեր դիլերների։

Ունենք մաքսային լիցենզավորված պահեստ Վրաստանում, այն ունի ամսական 2000 մեքենայի ընդունման և բաշխման հնարավորություն։ Մոտ երկու ամսից կսկսի գործել ամբողջական մոդելային շարքով, ինչի արդյունքում ակնհայտորեն կկրճատվեն առաքման ժամկետները, մոտ 60 աշխատանքային օրվա փոխարեն պահեստում առկա մոդելները կհանձնվեն հաճախորդներին 24 ժամվա ընթացքում
Ինչպե՞ս եք կազմակերպում տարբեր երկրների մատակարարումը։
Eldrive-ը հիմնադրել է սեփական լոգիստիկ ծառայությունը՝ ներմուծման, բաշխման և մաքսազերծման գործընթացները վերահսկելու նպատակով։ Մեր մեքենաները մատակարարվում են ոչ միայն Հայաստան ու Վրաստան, այլև՝ Ռուսաստան, արևելյան եվրոպական երկրներ, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կոտ դ’Իվուար, Նիգերիա և այլ շուկաներ։ Ներկայումս 2-3 օրում արագ առաքում ենք ապահովում նաև դեպի Բուլղարիա, Ռումինիա և Ալբանիա՝ Բուրգասի նավահանգստով։
Հաշվի առնելով այսքան լայնածավալ գործունեությունը, ի՞նչ խնդիրների եք բախվում և ինչ ուղերձ ունեք Ձեր հաճախորդներին։
Նման արագ աճն ինքնաբերաբար բերում է նոր մարտահրավերների։ Այս պահին բախվում ենք մատակարարման որոշակի ուշացումների, որոնք պայմանավորված են մեր վաճառքների չափից դուրս ակտիվությամբ և ընկերության չափից արագ ընդլայնմամբ։
Eldrive-ը լիովին գիտակցում է իր պարտավորությունները և անում է ամեն ինչ՝ դրանք իրականացնելու և հաճախորդների սպասումները արդարացնելու համար։ Մենք անկեղծ շնորհակալ ենք մեր հաճախորդներին՝ իրենց ըմբռնման, հավատարմության և համբերության համար։

Ուշացումների պատճառ են հանդիսացել նաև տարբեր տոնական ժամանակահատվածներ՝
- Դուբայով առաքումների դեպքում ավելի քան երեք շաբաթ հանգստյան օրերը
- Չինական Նոր Տարվա հանգստյան օրերը մոտ մեկ ամիս տևողությամբ
- Մայիսյան տոները Չինաստանում
- Վերջերս Լարսի անցակետի փլուզումները
Իսկ ի՞նչ է անում Eldrive-ը առաջացած խնդիրները լուծելու համար:
Ընդլայնում ենք մատակարարմամբ զբաղվող թիմը՝ արտաքին կապերից մինչև լոգիստիկա: Ձեռք ենք բերել սեփական մեքենա տեղափոխող բեռնատարներ: Հիմնել ենք տարածաշրջանային մեծ պահեստ Վրաստանում, որտեղ երկու ամսից կունենանք շուկայի պահանջարկին համապատասխան մեքենաներ՝ հասանելի 24 ժամում, նախկին 60 օրվա փոխարեն: Հիմնել ենք պահեստ նաև Դուբայում, որտեղ հասանելի կլինի չինական ավտոմեքենաների պահեստամասերի լայն տեսականի, ինչը հնարավորություն կտա 7–20 օրվա ընթացքում առաքել Հայաստանում ոչ առկա պահեստամասերը
Մեր թիմը շարունակում է աշխատել ամբողջ ուժով՝ հաճախորդներին տրամադրելով լավագույն լուծումներ, արագ սպասարկում և շուկայի ամենամրցունակ առաջարկները։







