Իլոն Մասկի Neuralink-ը հաջողությամբ ներդրել է իր իմպլանտը երրորդ պացիենտի ուղեղի մեջ: Այս մասին Մասկը հայտարարել է Stagwell մարքեթինգային ընկերության ղեկավար Մարկ Փենին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է X սոցիալական ցանցով։
«Այժմ մենք երեք մարդ ունենք Neuralink իմպլանտներով, և նրանք բոլորն էլ լավ են աշխատում», - ասել է Մասկը:
Առաջին պացիենտը. Վերականգնվել է մարմնի վերահսկողությունը
Neuralink-ի առաջին հաջող իմպլանտացիայի մասին հայտարարվել էր մեկ տարի առաջ։ Սարքը տեղադրվել էր 29-ամյա Նոլանդ Արբոյին, ով ողնուղեղի վնասվածքի պատճառով ամբողջովին անդամալույծ էր:
Փոքր մարտկոցի չափ իմպլանտը տեղադրվել էր ուղեղի շարժման համար պատասխանատու հատվածում։ Սարքի բարակ էլեկտրոդները ընդունում են ուղեղի ազդանշանները և դրանք անլար կերպով փոխանցում համակարգչային հավելված: Այս տեխնոլոգիայով Արբոն կարողացավ սկսել կառավարել սարքերը «մտքի ուժով»:
Neuralink-ը նշել է, որ իմպլանտները նախատեսված են հենաշարժողական հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնելու համարե ւ կարող են վերականգնել շրջապատող աշխարհի հետ փոխազդելու նրանց կարողությունը:
Երկրորդ պացիենտը. 3D օբյեկտների ստեղծում
Օգոստոսին ընկերությունը հայտարարեց իմպլանտը ստացած երկրորդ պացիենտը մասին: Դրա օգնությամբ մարդը կարողացել է «մտքի ուժով» ստեղծել եռաչափ մոդելներ։ Այս դեպքը հաստատեց Neuralink տեխնոլոգիաների ներուժը ստեղծագործության և այլ նորարարական ոլորտներում օգտագործելու համար:
Մասկը՝ իմպլանտների ապագայի մասին
Մասկի խոսքով՝ առաջիկա ամիսներին ընկերությունն ակնկալում է հիվանդների թիվը հասցնել 20-30 մարդու։ Մասկն ընդգծել է, որ յուրաքանչյուր նոր սարք հաստատում է տեխնոլոգիայի ֆունկցիոնալությունը և մարդկանց կյանքը բարելավելու ներուժը:
Իլոն Մասկը նաև վստահություն է հայտնում, որ ապագայում ուղեղի իմպլանտները կդառնան կյանքի սովորական մասը, ինչպես սմարթֆոնները կամ կրելի սարքերը։
Neuralink տեխնոլոգիան շարունակում է զարգանալ՝ բացելով նոր հնարավորություններ բժշկության, վերականգնման և մարդ-մեքենա փոխազդեցության համար:






