Apple-ն աշխատում է իր ձայնագյին օգնական Siri-ի նոր տարբերակի վրա, որը հիմնված է ավելի առաջադեմ խոշոր լեզվական մոդելների վրա, սակայն կգործարկվի 2026-ին, տեղեկացնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։
Apple-ը նոր համակարգն անվանում է LLM Siri: Թարմացված ձայնային օգնականը ներկայումս փորձարկվում է որպես առանձին հավելվածի մաս, սակայն ի վերջո կփոխարինի ներկայիս Siri ինտերֆեյսին:
Հոդվածում պարզաբանվում է, որ չնայած Apple-ը նախատեսում է հաջորդ տարի ներկայացնել LLM Siri-ն՝ որպես iOS 19-ի և macOS 16-ի մաս, նոր հարթակն իրականում չի գործարկվի մինչև 2026-ի գարուն: Թարմացված Siri-ն հիմնվելու է Apple-ի արհեստական բնականության նոր մոդելների վրա՝ մարդկանց հետ շփվելու և առաջադրանքներն ավելի բնական ճանապարհով մշակելու համար՝ ChatGPT-ի և Google-ի Gemini-ի նման:
iOS 18.1-ի շրջանակում Apple-ը ներկայացրել է Siri-ի նոր դիզայնը՝ Apple-ի արտադրանքի գիտելիքների բարելավմամբ և բազմաթիվ հրամանների բարելավմամբ, նոր Type to Siri գործառույթով և այլ փոքր թարմացումներով: iOS 18.2-ն է՛լ ավելի կբարելավի Siri-ն՝ ChatGPT ինտեգրմամբ: iOS 18.2-ը ներկայումս բետա տարբերակում է և բոլորի համար հասանելի կլինի դեկտեմբերին: Սկսած iOS 18.3-ից՝ Siri-ն կկարողանա գործողություններ կատարել հավելվածներում և հասկանալ համատեքստը՝ հարցերին ավելի լավ պատասխանելու համար:
Ակնկալվում է, որ iOS 19-ի և macOS 16-ի մասին կհայտարարվի հաջորդ տարվա հունիսին կայանալիք WWDC 2025-ի ժամանակ:






